Անահիտ Ադամյանը` ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում հերթական հաջողության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Ադամյանը` ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում հերթական հաջողության մասին


Երգչուհի Անահիտ Ադամյանն օրերս իր հերթական ելույթով անտարբեր չի թողել ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներին: Աշոտ Ղազարյանի 17-ամյա թոռնուհին «Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի ժամանակ կատարել է ամերիկյան «TLS» խմբի «No Scrubs» երգը եւ ժյուրիի 100 անդամներից 88-ին, բառի բուն իմաստով, ոտքի հանել իր ելույթի ժամանակ, այդ թվում՝ ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին, որն Անահիտին համարել է իր ֆավորիտներից մեկը՝ նրա ելույթը տեղադրելով իր ինստագրամյան էջում:

Եզրափակիչ դուրս գալու համար հայ երգչուհին նաեւ պայքարել է մեկ այլ մասնակցի՝ Դարյա Գրոսմանի հետ: Դարյա Գրոսմանն ընտրել էր «А-Студио» խմբի «Улетаю» հիթը եւ 75 ձայն ստացել։ Անահիտ Ադամյանը կատարել էր Գրիգորի Լեպսի եւ Իրինա Ալեգրովայի «Я тебе не верю» երgը եւ հաղթել մենամարտը. նրա ելույթը դուր էր եկել ժյուրիի անդամներից 82-ին։
 

NEWS.am STYLE-ն Անահիտի հետ զրուցել է մեծահասակ վոկալիստների հետ իր առաջին մրցույթի հաջողության եւ արդարացված սպասումների մասին:

«Բնականաբար հուզմունքս շատ մեծ էր, որովհետեւ սա իմ մասնակցությամբ առաջին ոչ մանկական նախագիծն էր, երբ մրցում էի մեծահասակ վոկալիստների հետ»,-ասում է Անահիտը, որը եղբոր՝ Բորյայի հետ անցած տարի դարձել էր նույն նախագծի մանկական տարբերակի հաղթողը:

Այս անգամ երգչուհին ռուսական շոուին մասնակցել է հատուկ քասթինգի միջոցով.

«Լսեցինք, որ քասթինգ է լինելու, որն անցնում էր օնլայն ձեւաչափով: Այդպես, մոտավորապես, 6 երգ տեսաձայնագրեցի եւ ուղարկեցի նախագծի կազմակերպիչներին, որից հետո ինձ պատասխանեցին, որ հավանել են իմ կատարումները, լսումների փուլն անցել եմ ու կարող եմ մասնակցել հաջորդ փուլին»,-վերհիշում է նա:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում