«10 տարի առաջ»․ Գոռ և Հրանուշի իրական հարսանիքի լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«10 տարի առաջ»․ Գոռ և Հրանուշի իրական հարսանիքի լուսանկարները




Դերասան Գոռ Հակոբյանն ու կինը՝ Հրանուշ Մնոյանը, օրերս նշել են իրեն ամուսնության 10-ամյակը։ Զույգն այդ առթիվ ֆոտոշարք էր անցել, որի ժամանակ Հրանուշը երկրորդ անգամ էր հարսի զգեստ հագել։

Գոռը հրապարակել նաև տարիներ առաջ տեղի ունեցած իրական հարսանիքի կադրերը։

Լուսանկարներից մեկին կից Գոռը գրել է, որ չելենջը փոխանցում է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանին, դերասաններ Գրիգոր Դանիելյանին և Աղաս Մանուկյանին։

Մյուս լուսանկարին կից, որտեղ Գոռն ու կինը կանգնած են եկեղեցու դիմաց և պատրաստվում են աղավնիներ բաց թողնել, դերասանը գրել է․ «Ղշին նենց եմ բռնել, ոնց որ մառոժնի լինի»։