Շոկոլադե դիետա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շոկոլադե դիետա




Այժմյան կենսառիթմին համապատասխան առաջարկում ենք շոկոլադե այս դիետան, որը նիհարելու հիանալի հնարավորություն է բոլոր կանանց համար։ Շոկոլադե դիետան կարելի է կիրառել յոթ օր (սակայն սովորաբար արդյունքն ակնհայտ է անգամ երեք օր անց՝ 3-4կգ)։ Այս դիետայի ամենակարեւոր ցուցումը աղի օգատգործումից հրաժարվել է։

7 օր դիետա պահելու դեպքում դուք ազատվում եք 6 ավելորդ կիլոգրամից։

Շոկոլադե դիետա պահելու ժամանակ սննդակարգում պետք է ներառել մակարոնեղեն, անյուղ սոուսներ, միս (հազվադեպ), աղցաններ, բանջարեղեն, թարմ մրգեր, ադի-բուդի (առանց յուղի եւ աղի), 2 լ. ջուր եւ 30գր. շոկոլադ։ Շոկոլադի քանակը չի կարելի ավելացնել, իսկ մթերքի մյուս տեսակները կարելի է ուտել այնքան, ինչքան ցանկանում եք։ Չի կարելի քաղցած մնալ։ Միրգն ու բանջարեղեն օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ եփած վիճակում։

Կարելի է խմել եւ սովորական, եւ գազավորված ջրեր, միայն ուտելուց 3 ժամ անց։ Շոկոլադն օգնում է ձեզ դիետայի ընթացքում առույգ եւ աշխույժ լինել։


Աղբյուրը՝ vse-diety.com