Տավուշի մարզպետը` սահմանների որոշման գործընթացի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տավուշի մարզպետը` սահմանների որոշման գործընթացի մասին




Տավուշի մարզպետարանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնապես պատասխանել են այն շրջանառվող տեղեկություններին, թե իբր Տավուշի մարզում սահմանների որոշման գործընթաց է կատարվում։

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում:

«Սիրելի տավուշցիներ, մեզ հնարավոր չէ խուճապի մատնել, մեր սահմանները ամուր են նաև ձեզնով:

Կեղծ և պառակտիչ հրապարակումները գնահատում ենք որպես հանցագործություն և հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը»,- ասվում է Տավուշի մարզպետարանի հայտարարության մեջ:

Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտարարությամբ նշել է. «Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։
Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին»։

Մարզպետն անբարո և անպատասխանատու է համարել վերոնշյալ գործողությունները, ինչպես նաև անձնական վիրավորանք իր և Տավուշի ժողովրդի հասցեին։ «Անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորն առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։

Եթե որևէ մեկը մտահոգ է, կարող է գալ Տավուշ և տեսնել, թե ինչպես ենք ապրում, պահում ու զարգացնում մեր երկիրը»,- հավելել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։


Լուսանկարը «Արմենպրես»