Տիմատին «Холостяк» հեռուստանախագծի հաղթողին 300 հազար դոլար արժեքով մատանի է նվիրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիմատին «Холостяк» հեռուստանախագծի հաղթողին 300 հազար դոլար արժեքով մատանի է նվիրել




Ռուս հայտնի ռեփ կատարող Տիմատին դարձել է «Холостяк» հեռուստանախագծի նոր եթերաշրջանի մասնակից։ Պրեմիերան տեղի կունենա շուտով՝ մարտի 14-ին։ Առայժմ գաղտնի է մնում, թե ով է պայքարել նրա սիրտը գրավելու համար։ Սակայն արդեն իսկ հայտնի է, թե ինչ արժե մատանին, որը Տիմատին նվիրել է նախագծի հաղթողին։

Սպիտակ ոսկուց պատրասված զարդն արժե 300 հազար դոլար՝ 22 մլն ռուբլի, հայտնում է Starhit-ը։ Տիմատին պնդում է, որ այս մատանին շատ լուրջ նվեր է։ Նրա խոսքով՝ նմանատիպ նվերներ մատուցում են միայն թանկ մարդկանց։

Պարբերականի տեղեկություններով՝ «Холостяк» շոուի մասնակիցները Տիմատիից մեծ, թանկարժեք ծաղկեփնջեր են ստացել եւ երաժիշտի հետ հանդիպման գնացել Դուբայի ամենաէլիտար վայրեր։ Տեղեկատվություն կա նաեւ, որ արտիստը կանոնները փոխել է նկարահանումների ընթացքում։ Արդեն հիմա գաղտանազերծվել են աստղի երկու պոտենցիալ հարսնացուների անունները՝ Դարյա Պոլադեւա եւ Մարիա Վեբեր։ Առայժմ հայտնի չեն մյուս մասնակիցների անունները, որոնք հավակնում են գրավել ռեփերի սիրտը։

Ավելի վաղ Տիմատին հայտնել էր, որ իր մասնակցությամբ «Холостяк»-ի նոր եթերաշրջանը կդառնա լավագույն շոուի պատմության ընթացքում։ Աստղի խոսքերին արձագանքել են ոչ միայն ռեփերի երկրպագուները, այլեւ գործընկերները։ Հատկապես առանձնացել է էպատաժի սիրահար, ռեփեր Մորգենշտերնը։ Նա երկիմաստ հայտարարել է, որ լավագույն եթերաշրջանը դեռ առջեւում է։