Առաջին կադրերը «Ախթամարի» վերջին սերիայի նկարահանումներից. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առաջին կադրերը «Ախթամարի» վերջին սերիայի նկարահանումներից. Tert.am Life



Tert.am Life–ը գրում է.

Մարտի 18–ին եթերում կլինի «Ախթամար» հեռուստասերիալի վերջին սերիան։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Tert.am Life–ին է տրամադրել վերջին սերիայի նկարահանումների բեքսթեյջ լուսանկարներն ու պատմել նախագծի նկարահանումների բարդությունների մասին։

Էդգար Իգիթյանի, Ռոմելա Սարգսյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Սարգիս Եղիազարյանի, Լիլիթ Սարգսյանի, Ելենա Բորիսենկոյի, Սոֆի Դևոյանի և այլ դերասանների մասնակցությամբ նախագիծը տևեց մոտ 7 ամիս։

Կարճաժամկետ նախագծերն ավարտվում են այն ժամանակ, երբ դեռ վարկանշային աղյուսակում բարձր տեղեր են զբաղեցնում։ Ելենայի խոսքով՝ այս առումով ափսոսանք չի ունենում։

«Ախթամարի» վերջին սերիայի նկարահանումները տեղի են ունեցել Սևանում։ Ելենան նկատեց, որ այս նախագծի նկարահանումներն իրականացրել են բավականին բարդ էտապում և շնորհակալություն հայտնեց դերասանական և ստեղծագործական կազմին՝ ոչ մի օր չբացակայելու համար։



Ելենան արդեն աշխատում է նոր նախագծի ուղղությամբ։ Դերասանական այս կազմից ոմանք կլինեն նրա նոր հեռուստասերիալում։ Պրոդյուսերը նկատեց, որ նախագիծն ու կերպարներն են «որոշում», թե որ դերասանն իր հետ կմնա հաջորդ նախագծում, երբեմն էլ, հաշվի է առնում, որ տվյալ դերասանը որոշ ժամանակ հանգստանալու և էկրանին չլինելու կարիք ունի։ Նոր նախագծի մասին կպատմենք ավելի ուշ։





Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում