Աստղագուշակ՝ մարտի 13-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մարտի 13-ի համար




Խոյ: 
Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմորցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք:

Ցուլ: 
Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել, այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Ցուլեր էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել, երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց ՝ ուժերից վեր գործեր սկսելով:

Երկվորյակ: 
Վիճաբանություններն այսօր շատ ժամանակ կխլեն: Թեև մեծ ջանքեր չեն պահանջվի հաղթանակ տանելու համար, սակայն ոչ մի լավ բանի այդ ամենը չի հանգեցնի:Ոստի նախապես մտածեք, արժե արդյոք, սեփական վարկանիշը բարձրացնելու համար՝վտանգել այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար:

Խեցգետին: 
Գործնական ակտիվությունը ցածր է, և ծուլությունն ամենևին էլ կապ չունի: Պարզապես, գործի անցնելու փոխարեն, ամպերին նստած շարունակ երազում եք: Չարժե ժամանակ վատնել, մինչ դուք մտովի սավառնում եք երկնքում, ձեր հակառակորդները հստակ քայլեր են ձեռնարկում և հաջողությունների հասնում:

Առյուծ: 
Օրը բարեհաջող ընթանց կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է:

Կույս: 
Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք:

Կշեռք: 
Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է զգոն և աչալուրջ եղեք:

Կարիճ: 
Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլինի, մասնագիտական ոլորտում, նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում՝ հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները:

Աղեղնավոր: 
Զինվեք համբերությամբ, այն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք:

Այծեղջյուր: 
Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած, և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօ շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն:

Ջրհոս: 
 Բացասական միտումների ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի:

Ձկներ: 
Այսօր բոլորին կզարմացնեք ձեր համառությամբ ու անկոտրում կամքով : Ոչ մի հարցում զիջումների չեք գնա: Բանն այն է, որ խնդիրներ են առաջացել, սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, և թուլանալը, ձեր դեպքում, անթույլատրելի է: Այս դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Ընդիմախոսները հարգանքով կվերաբերվեն ձեր ռազմավարությանը: