Ով է Քրիստինա Եղոյանի ամուսինը և ինչպես է անցել հարսանիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ով է Քրիստինա Եղոյանի ամուսինը և ինչպես է անցել հարսանիքը




Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 10-ին երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը ամուսնացավ։ Համացանցում տեսանյութեր են տարածվել պսակադրության արարողությունից եւ հարսանեկան խնջույքից:


BRAVO.am-ի տեղեկություններով՝ Քրիստինայի ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է. Նա սովորել է Թատերական ինստիտուտում, այժմ բնակվում է Մոսկվայում։


Զույգն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրվելուց հետո հարսանեկան խնջույքը կազմակերպել է ռեստորանային համալիրներից մեկում։ Երեկոն վարել է Սամվել Գրիգորյանը։


Քրիստինայի մուտքը հարսանեկան սրահ եղել է ոչ ավանդական ձեւով, ինչը կտեսնեք ստորեւ ներկայացված տեսանյութում։


Ծաղկեփունջը երգչուհին ոչ թե նետել է, այլ նվիրել է քույրիկին՝ Նարեին։ Վերջինս էլ կատարել է «Հարազատ քույրիկ» երգը։


Հարսանեկան խնջույքին երգել են Նարե Գեւորգյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Հայկ Դուրգարյանը, իսկ Արամեն իր «Ты лучшая» ռուսերեն երգը կատարել է տորթի կտրման արարողության ժամանակ։



Լուսանկարը և տեքստը՝ BRAVO.am
Տեսանյութերը Քրիստինա Եղոյանի Ինստագրամյան էջից