Նոր մանրամասներ և լուսանկարներ Քրիստինա Եղոյանի շքեղ հարսանիքից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր մանրամասներ և լուսանկարներ Քրիստինա Եղոյանի շքեղ հարսանիքից




Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն երեկ ամուսնացել է, վերջինս օրեր առաջ հրապարակել էր նշանադրության լուսանկարը, իսկ շքեղ հարսանիքի տեսանյութերը երեկ տարածվեցին համացանցում:

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը վարել է Սամվել Գրիգորյանը: Երեկոյի ընթացքում երգել են Արամեն, Հայկ Դուրգարյանը, Նարե Գևորգյանը, Գևորգ Մարտիրոսյանը:

Քրիստինայի քույրը՝ Նարեն կատարել է «Հարազատ քույրիկ» երգը, իսկ Քրիստինան հարսանեկան ծաղկեփունջը նվիրել է քրոջը: Անակնկալներից մեկն էլ այն էր, որ այդ պահին Նարեի սիրելին վերջինիսի ամուսնության առաջարկություն էր արել: