Բոլիվուդի աստղերը. ինչ եղավ հնդկական կինոյի սիրված հերոսների հետ, և ինչպիսին են նրանք այսօր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բոլիվուդի աստղերը. ինչ եղավ հնդկական կինոյի սիրված հերոսների հետ, և ինչպիսին են նրանք այսօր




Ներկայացնում ենք հնդիկ դերասանների, ովքեր խաղացել էին սիրված «Դիսկո պարողը», «Զիտան և Գիտան», «Վրեժ և օրենք» ֆիլմերում:

Ամիթաբհ Բաչան, 77 տարեկան


Դերասան, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար և նույնիսկ քաղաքական գործիչ: Կինեմատոգրաֆիայում ավանդի համար արժանացավ Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական մրցանակների:

Միթհուն Չակրաբորտի, 69 տարեկան



1982 թ. թողարկվեց «Դիսկո պարողը» ֆիլմը, որը Միթհունին հսկայական հայտնություն բերեց: Չակրաբորտին խաղաց 350 ֆիլմերում: Չնայած իր հայտնիությանը՝ մինչև հիմա հավատարիմ է իր կնոջն ու երեխաներին:

Ռեքհա, 65 տարեկան



Ռեքհայի դերասանական կարիերան սկսվեց 12 տարեկանում: Հանուն նկարահանումների աղջիկը թողեց դպրոցը: Բոլիվուդում նա ծանոթացավ Ամիթաբհ Բաչանի հետ: Նրանց միջև սիրավեպ սկսվեց: Դերասանը չէր ուզում լքել ընտանիքը, բայց նաև Ռեքհային կորցնել չէր ուզում: Զույգը շուտով բաժանվեց, Ռեքհան այդպես էլ չամուսնացավ:

Ռաքհի Գուլզար, 72 տարեկան



Ռաքհիի առաջին ֆիլմը «Փլված կյանքն» էր: Հետո նա շատ էր աշխատում՝ միաժամանակ մի քանի ֆիլմերում նկարահանվելով: Դա նյարդային պոռթկման պատճառ դարձավ: Թողնելով կարիերան՝ կինը զբաղվեց ընտանիքով:

Բայց պրոդյուսերները նրան համոզեցին վերադառնալ, ինչը բաժանության պատճառ դարավ: Դա դերասանուհուն նոր ընկճախտի մեջ գցեց, նա սկսեց չարաշահել ալկոհոլը: Սակայն Գուլզարը հաղթահարեց կախվածությունը և վերադարձավ կինոինդուստրիա:

Ջայապրադա, 57 տարեկան



Ջայապրադան խաղաց ֆիլմերում 7 լեզուներով, որոնց կատարելապես տիրապետում է: Ճիշտ է, դրանք բոլորը Հնդկաստանի ժողովուրդների լեզուներ են:

Ավելի ուշ Ջայապրադան դարձավ Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր: Հիմա նա պայքարում է իր երկրի կանանց իրավունքների համար:

Դհարմենդրա, 84 տարեկան


Դհարմենդրային 19 տարեկանում բռնի ամուսնացրին հնդկական ավանդույթներով: Նա չէր սիրում կնոջը, բայց հարազատների ճնշման պատճառով մնաց նրա հետ: Ավելի ուշ հայտնի դերասան դարձավ «Զիտա և Գիտա» ֆիլմով:

Նկարահանման հրապարակում նա գտավ իր սերը: Նա բաժանվեց և նորից ամուսնացավ: Նոր կնոջ հետ արդեն ավելի քան 30 տարի երջանիկ ապրում է:

Հեմա Մալինի, 71 տարեկան



Աստղ դարձավ Գիտային մարմնավորելով: Բոլիվուդում ծանոթացավ Դհարմենդրայի հետ, ով ամուսնացած էր: Մալինը սպասեց իր կյանքի սիրուն՝ Դհարմենդրային, նրանք ամուսնացան և երջանիկ են: