Որտեղ է աշխատելու վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Որտեղ է աշխատելու վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որոշել է աշխատանք գտնել։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների ցանցում՝ սպասարկման բաժնում։

Սա արվում է նրա համար, որ ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ցույց տան, թե իրենց որդին հավասար է բոլորին, պետական պաշտոնի չի նշանակվում, չնայած որ և քայլել է և ի տարբերություն իշխանական տարբեր տրամաչափի չինովնիկների, ծառայել է բանակում։

Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Նոր տուն» խանութների ցանցից, որը գրանցված է «Բարսիս» ՍՊԸ-ի ներքո, սակայն կայքում նշված հեռախոսահամարն ու թեժ գիծ կատարված մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ Աշոտ Փաշինյանը, ով նախորդ տարի ամռանն էր բանակից զորացրվել,վերջին շրջանում հայտնվեց հասարակական ուշադրության կենտրոնում իր հագուկապի պատճառով։


Նյութի աղբյուրը այստեղ :