Դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ՝ դիմելով երկրի վարչապետին /18+ տեսանյութ/ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ՝ դիմելով երկրի վարչապետին /18+ տեսանյութ/




Ֆրանսիացի դերասանուհի Կորին Մասիերոն «Սեզար» կինոմրցանակաբաշխության ժամանակ բեմում մերկացել է։

Նա այս կերպ իր բողոքն է արտահայտել մշակույթի ոլորտի սահմանափակումների դեմ, որոնք սահմանվել են Covid 19 համավարակի պատճառով:

Միջոցառման հեռարձակումը վարել է Canal+-ը։
«Լավագույն կոստյումներ» անվանակարգում մրցանակ հանձնելու համար 57-ամյա դերասանուհին բեմ է բարձրացել մերկ` վրան գցած ավանակի տեսքով թիկնոց, որն ամբողջությամբ ներկված է եղել կարմիր՝ դրան արյունոտ տեսք հաղորդելու համար։

Բեմում դերասանուհին հանել է թիկնոցը. նրա մեջքին գրված է եղել․ «Չկա՛ մշակույթ, չկա՛ ապագա»։ Դերասանուհին դիմել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսին՝ մշակույթն իրենց վերադարձնելու կոչով։

«Վերադարձրեք մեզ մշակույթը, Ժա՛ն»,-գրված է եղել դերասանուհու մեջքին:
Նա հանդես է եկել ի պաշտպանություն այն արտիստների, որոնք անժամկետ ակցիա են անցկացնում Փարիզում և պահանջում, որ բացվեն մշակութային հաստատությունները։