5 ամենագրավիչ դերասանները՝ ըստ Netflix-ի հարցման - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

5 ամենագրավիչ դերասանները՝ ըստ Netflix-ի հարցման




Netflix հոսքային հարթակը հարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում և պարզել, թե որ դերասաններն են կանանց համար ամենագրավիչները: Այսպիսով, պատրա՞ստ եք տեսնել առաջատարների հնգյակը: Սկսում ենք հետհաշվարկը:

5. Նոյ Սենտինեո



Հինգերորդ հորիզոնականում 24-ամյա ամերիկացի դերասան Նոյ Սենտինեոն է: Դերասանն իր կարիերան սկսել է «Դիսնեյ» ստուդիայի ֆիլմերում: Մեծ ժողովրդականություն Նոյը ձեռք է բերել «Ֆոսթերները» հեռուստասերիալի վերջին երեք եթերաշրջաններում Խեսուս Ֆոսթերի դերի համար: Այժմ նա առավել հայտնի է «Բոլոր տղաներին, ում ես նախկինում սիրել եմ» ֆիլմաշարում իր աշխատանքով:

4. Հենրի Քավիլ


Բրիտանացի 37-ամյա դերասանը վաղուց է գրավել կանանց սրտերը: Նա այդ ընթացքը սկսել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմով և «Թյուդորներ» հեռուստասերիալով: Իսկ «Կախարդը» հեռուստասերիալի թողարկումից հետո նրա ժողովրդավարությունը հասավ գագաթնակետին:

3. Ջեյքոբ Էլորդի



Բարձրահասակ, մարզական կազմվածքով և գեղեցիկ: Էլ ի՞նչ է պետք Netflix-ի սիրահարներին: Ավստրալիացի 23-ամյա դերասան, մոդել և Քայա Գերբերի նախկին զուգընկերը սեքս-խորհրդանիշ դարձավ «Համբույրների կալեյդոսկոպ» ռոմանտիկ կատակերգությունում Նոյ Ֆլինի դերը խաղալուց հետո: Իսկ «Էյֆորիա» հեռուստասերիալում վատ տղայի դերից հետո նա դարձավ դեռահասների երազանքը:

2. Միկելե Մորրոնե



Մենք զարմացած չենք՝ տեսնելով Միկելեին այս ցուցակում. ամբողջ աշխարհը խենթացած էր Netflix-ի «365 օր» էրոտիկ դրամայ պրեմիերաից հետո: «Մոխրագույնի 50 երանգների» լեհական տարբերակը 30-ամյա իտալացուն անմիջապես դարձրեց ամենացանկալի տղամարդկանցից մեկը:

1. Ռեգե Ժան-Փեյջ