Կանացի սովորություններ, որոնք բարկացնում են տղամարդկանց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կանացի սովորություններ, որոնք բարկացնում են տղամարդկանց




Տղամարդիկ եւ կանայք շատ դժվարությամբ են «լեզու գտնում» միմյանց հետ։ Կան կանայք, ովքեր առաջին հայացքից շատ նուրբ ու փխրուն տեսք ունեն, սակայն իրականում կարող են նյարդայնացնել եւ զայրացնել տղամարդկանց։

Ներկայացնում ենք կանացի այն սովորությունները, որոնք բարկացնում են տղամարդկանց։

Կենտրոնացում արտաքին տեսքի վրա։ Այո, միշտ էլ պետք է հոգ տանել արտաքինի մասին եւ խնամված լինել։ Սակայն եթե կինը ժամերով կանգնում է հայելու առաջ եւ ասում 5 րոպեից հանդիպման կգա, սա տղամարդկանց իսկապես զայրացնում է։

Շատախոսություն. Անընդհատ սերիալային հերոսների, հագուստի, ընկերուհիների մասին խոսելը ձանձրացնում եւ նյարդայնացնում տղամարդկանց։ Վերջիններս անհամբերությամբ սպասում են այն պահին, թե երբ է վերջապես սկսվելու ֆուտբոլային խաղը։

Խանութներ գնալը. Իհարկե, ցանկացած կին սիրում է շոփինգ անել։ Սակայն խանութներ գնալիս պետք չէ ամուսնուն ձեզ հետ տանել, քանի որ դա նրան հաստատ դուր չի գա։

Մեծ քանակությամբ կոսմետիկ միջոցներ. Ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչու են կանայք այդքան շատ շպարվում։ Կոսմետիկ անսահման միջոցներ ունենալը եւ դրանից չափից շատ օգտվելը իսկապես բարկացնում է տղամարդկանց։

Ուժեղ զգացմունքներ. հիստերիկա, խանդ, հարաբերություններ պարզել.. եւ եթե այս ամենին գումարվում են նաեւ արցունքները, տղամարդը հուներից դուրս է գալիս եւ այլեւ չի կարողանում տիրապետել իրեն ու վերահսկել իրավիճակը։

Քննադատություն. Կատարյալ մարդիկ չկան։ Բոլոր էլ եւ թերություններ, եւ առավելություններ ունեն։ Նույնիսկ եթե կինը տղամարդուն ավելի լավն ու կատարյալ դարձնելու համար սկսում է քննադատել նրան, սա միայն բացասական զգացողություններ է առաջացնում ուժեղ սեռի ներկայացուցչի մոտ։


Աղբյուրը՝ Creu.ru