Ի՞նչ փոփոխություններ են եղել «Երկուսով» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում. մանրամասնում է սցենարիստը. 365news.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի՞նչ փոփոխություններ են եղել «Երկուսով» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում. մանրամասնում է սցենարիստը. 365news.am



365news.am-ըգրում է.

Տևական դադարից հետո արդեն այսօր «Երկուսով» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի առաջին սերիայի մեկնարկն է: Ի՞նչ փոփոխություններ են սպասվում հեռուստադիտողին, ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները 365news.am-ի հետ զրույցում պատմել է սցենարիստ Անի Մաղաքյանը:

«Մեր մեկնարկը սպասված էր թե՛ մեր, և թե՛ հեռուստադիտողի կողմից, որովհետև դադարից մինչ օրս բազում նամակներ էինք ստանում, թե երբ է սերիալը կրկին եթերում լինելու: Հասկացանք, որ պետք է սերիալը շարունակություն ունենա և պատմությունն իր հանգուցալուծումն ունենա: Մեր դադարը հարկադրված էր, իսկ երկրորդ եթերաշրջանը տրամաբանական ավարտ չունեցավ, դրա համար չեմ կարող ասել, որ պատմությունը կսկսվի լրիվ նոր կետից»:






Երրորդ եթերաշրջանում դերասանական կազմում միայն մեկ փոփոխություն կա. «Գայանե Ավետիսյանը, ով այս շրջանում ԱՄՆ-ում է, նկարահանմանը չէր հասցնում գալ, նրան փոխարինեց Անուշիկ Առաքելյանը, ով բավականին լավ լրացրեց մեր դերասանական կազմը: Մյուս փոփոխությունները պայմանավորված են սյուժեով, բայց փակագծերը դեռևս չեմ բացի»:

Այն հարցին՝ արդյո՞ք դերասանի փոփոխությունն ազդում է սերիալի վարկանիշի վրա՝ բացասական առումով, Անին մանրամասնեց. «Դա այնքան անկախատեսելի է իրականում: Եթե անգամ դերասանը շատ սիրված է, բայց ստիպված ենք փոխարինել, պրոդյուսերները գտնում են այնպիսի դերասանի, ով պակաս սիրված չէ: Եթե անգամ նախագիծը չշահի, գոնե, չի կորցնի: Ցավոք, ամեն ինչ չէ, որ մեր ուզածով է լինում: Ամեն դեպքում հեռուստադիտողը փոփոխություններին սովորում է, գուցե ինձ հետ շատերը չհամաձայնվեն, բայց հեռուստադիտողը հիմնականում կապվում է կերպարի հետ, ոչ թե դերասանի: Ժամանակի ընթացքում դերասանի փոփոխությունը հեռուստադիտողին այդքան էլ չի նեղում»:





Անիի խոսքով՝ երրորդ եթերաշրջանով «Երկուսով» հեռուստասերիալը կավարտվի:
 



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում