«Գրեմմի 2021». Բեյոնսեն ռեկորդ է սահմանել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գրեմմի 2021». Բեյոնսեն ռեկորդ է սահմանել




Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն թարմացրել է «Գրեմմի» մրցանակաբաշխության ամբողջ պատմության ընթացքում կանանց շրջանում հաղթանակների թվով ռեկորդը, հայտնում է CBS հեռուստաալիքը։

63-րդ մրցանակաբաշխության ընթացքում երգչուհին հաղթանակ է տարել «Լավագույն երաժշտական տեսանյութ» անվանակարգում «Brown Skin Girl» երգի համար, ինչպես նաեւ «Լավագույն երգ R&B ժանրում» անվանակարգում՝ «Black Parade» կոմպոզիցիայի համար։

Բաց այդ՝ նա հաղթանակ է տարել «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում՝ Megan Thee Stallion երգչուհու հետ կատարելով «Savage» երգը։

Հիմա արդեն Բեյոնսեն «Գրեմմի» 28 արձանիկ ունի եւ գերազանցում է քանթրի երգչուհի Էլիսոն Քրաուսի ռեկորդը։ Անվանակարգերում ամենաշատ հաղթանակների ռեկորդն այս պահին պատկանում է դիրիժոր Գեորգ Շոլթիին, որը 31 հաղթանակ ունի։

2010թ․-ին «Գրեմմի» 52-րդ մրցանականաբաշխությանը Բեյսոնսն մեկ տարվա համար 10 մրցանակ է ստացել, ինչը եւս ռեկորդ է դարձել:

Լուսանկարը՝ Instagram