«Գրեմմի 2021». մրցանակաբաշխության լավագույն զգեստները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գրեմմի 2021». մրցանակաբաշխության լավագույն զգեստները




Նախօրերին ԱՄն-ում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հանձնման 63-րդ արարողությունը, որին բազմաթիվ հայտնիներ են ներկա եղել։

Նախապես ծրագրված էր, որ շոուն կանցկացվի հունվարի 31-ին, սակայն համավարակի հետեւանքով այն հետաձգել են։ Բեմում ելույթ են ունեցել Հարի Սթայլզը, BTS-ը, Դուա Լիպան, Բիլի Այլիշը, Քարդի Բին, Megan Thee Stallion-ը, Թեյլոր Սվիֆթը, Post Malone-ն եւ այլ արտիստներ, որոնք այս անգամ ստիպված են եղել երգել առանց հանդիսատեսի աջակցության. «Գրեմմի 2021»-ն անց է կացվել սոցիալական հեռավորության պահպանմամբ եւ առանց դահլիճում հանդիսատեսի ներկայության։

Կարմիր գորգին հաղթողները, հյուրերն ու արարողության մասնակիցները լուսանկարիչների առաջ հայտնվել են բազմազան զգեստներով։ Բեյոնսեն եւ Նոա Սայրուսը Schiaparelli-ի կուտյուրային կերպարներ էին ընտրել, Դուա Լիպան ավանդաբար Versace էր ընտրել, իսկ Հարի Սթայլզն ու Բիլի Այլիշը՝ Gucci։ Թեյլոր Սվիֆթն ընտել էր Oscar de la Renta-ի նոր հավաքածուում ներառված ծաղկավոր զգեստ։ Ջենեյ Ալկոն ազդեցիկ տեսք ուներ Giambattista Valli-ի զգեստոցմ իսկ Haim-ը միագույն կերպարներ էր ընտրել, որոնք ստեզծվել են Ռադ Սիմոնսի եւ Միուչա Պրադայի կողմից։

Թեյլոր Սվիֆթ




Megan Thee Stallion



Դուա Լիպա





Լիզո




Բիլի Այլիշ