Ելենա Արշակյանը՝ Մերի Երեմյանի՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից հեռանալու մասին․ նրան կփոխարինի այլ դերասանուհի. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ելենա Արշակյանը՝ Մերի Երեմյանի՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից հեռանալու մասին․ նրան կփոխարինի այլ դերասանուհի. Tert.am Life



Tert.am Life–ը գրում է.

Դերասանուհի Մերի Երեմյանն այլևս չի նկարահանվի «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում։

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն այս մասին առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին և պատմել համագործակցությունը դադարեցնելու հանգամանքների, նոր դերասանուհի ընտրելու մասին։ Նրա խոսքով՝ Մերին նկարահանումից 1 օր առաջ է տեղեկացրել, որ այլևս չի ներկայանալու նկարահանման։

«Սկզբում ուզում եմ ասել, որ մարդը ընտրելու իրավունք ունի։ Ես հարգում եմ դիմացինի իրավունքը: Մերիի չնկարահանվելը իր ընտրությունն էր,– ասաց Ելենան, իսկ հարցին՝ ի՞նչ պայմանավորվածություն ունեին ի սկզբանե, պատասխանեց,– Կարող էի սահմանափակվել իմ նախորդ պատասխանով, բայց քանի որ պատասխանատու եմ հեռուստադիտողի առաջ, ուզում եմ բացատրել ինչո՞ւ և ինչպե՞ս ստացվեց, որ Մերին այլևս չի նկարահանվում մեր նախագծում։ Մերին, ինչպես մյուս դերասանները, մասնակցել է քասթինգի, պատմել է, որ իր մասնակցությամբ այլ հեռուստաընկերությամբ նկարահանվող նախագծում տևական ժամանակ է` չի նկարահանվում, դադար է և մեզ մոտ գալուց առաջ իր քայլերը համաձայնեցրել է նախորդ աշխատավայրի ղեկավարության հետ: Ինձ խնդրել է նաև, որ նախորդ նախագիծը վերսկսվելու դեպքում վերադառնա և մի քանի նկարահանման օրվա ընթացքում ավարտի իր սյուժետային գիծը: Ես ընդառաջել եմ Մերիին, հարգելով իր աշխատանքը և հասկանալով՝ ինչ է նշանակում կիսատ թողնել սյուժետային գիծը։ Բայց մեզ համար անակնկալ բացահայտվեց, որ խոսքը ոչ թե մի քանի օրվա, այլ զուգահեռ նկարահանումների մասին է»։

Ելենան նշեց, որ իրենց պայմանագիրը նման բան չի ենթադրում։ «Մերիի և «Արմենիա» հեռուստաընկերության միջև կքնվել էր պայմանագիր, ըստ որի, նկարահանումների ընթացքում իրավունք չունի մասնակցել այլ երկարաժամկետ նախագծի։ Դա հնարավոր չէ և՛ ֆիզիկապես, և՛ սխալ է օրվա մեջ հեռուստադիտողին ներկայանալ երկու տարբեր կերպարներով: Մերիի հետ երբևէ որևէ կոնֆլիկտ չի եղել և չէր էլ կարող լինել, միակ բանը, որ զարմացրեց՝ Մերիի հեռանալու տարբերակն էր: 20-ից ավել նախագիծ եմ իրականացրել և յուրաքանչյուր նախագծի ավարտից հետո դերասաններին շնորհակալություն եմ հայտնել, նույնն էլ իրենք: Մերին նախընտրեց նկարահանման նախորդ օրը՝ երեկոյան, նամակով տեղեկացնել, որ միակողմանի խզում է պայմանագիրը և առավոտյան չի մասնակցելու նկարահանմանը: Ամբողջ խումբը, դերասանները պատրաստվել էին նկարահանումներին, և որքան էլ բարդ էր, չէի կարող թույլ տալ, որ մեկ հոգու պատճառով նախագիծը տուժի: Որոշում կայացվեց, որ առավոտյան կնկարահանվի այլ դերասանուհի»,– ասաց ռեժիսորը, սակայն առայժմ չբացահայտեց, թե որ դերասանուհին է ընտրվել այդ կերպարի համար:



Պրոդյուսերից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է հարցը տեղափոխել իրավաբանական տիրույթ, դատի տալ Մերի Երեմյանին․ «Այն պահից սկսած, երբ Մերիի ներկայացուցիչը նամակով նախապահանջ ուղարկեց ծառայությունների մատուցման պայմանագրի միակողմանի դադարեցման մասին` հարցն արդեն տեղափոխվեց իրավաբանական տիրույթ»։

Այս սերիալում Մերին գլխավոր կերպար էր մարմնավորում, շատերը սովոր էին հենց նրա դերակատարմանը։ Հարցին, թե դերասանի փոփոխությունը որքանո՞վ բացասական կազդի սերիալի վրա, Ելենան պատասխանեց․ «Մենք բարդ որոշում ենք կայացրել, ակնկալում եմ մեր հեռուստադիտողի աջակցությունը: Ընտրվել է լավ դերասանուհի և վստահ եմ, որ պատվով մինչև վերջ կտանի իրեն վստահված դերը: Հավատացնում եմ, որ հեռուստադիտողը կսիրի կերպարին նաև նոր դերասանուհու մատուցմամբ, որին շատ շուտով կտեսնի եթերում։ Սյուժետային գիծը կշարունակի մնալ հետաքրքիր և վստահ եմ, որ հեռուստադիտողները կշարունակեն նույն հետաքրքրությամբ հետևել պատմության ընթացքին։ Հեռուստադիտողները մեզ ողողում են նամակներով, մեկնաբանություններով, կարծիքներով ու գնահատանքի խոսքերով, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի որևէ բան չխանգարի նախագծի հերթական սերիայի եթերի հեռարձակմանը, քանի որ մեր հեռուստադիտողը մեզ սպասում է եթերում»։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում