«Փողի ու փառքի հետեւից ընկնելով՝ մի մոռացեք կարեւորի մասին». Սարգիս Գրիգորյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Փողի ու փառքի հետեւից ընկնելով՝ մի մոռացեք կարեւորի մասին». Սարգիս Գրիգորյան




Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա գրկել է դուստրերին։ Մեկնաբանություններում դերասանը կոչ է արել չմոռանալ կարեւորի մասին։

«Արագ են մեծանում երեխաները, եւ ընդհանրապես կյանքն է արագ հոսում։ Արդեն դժվար է գրկել նրանց։ Մի տեսակ հուզիչ է գիտակցել, որ գալու է օրը, երբ ձագուկներդ թևերը կբացեն ու կճախրեն դեպի սեփական ճշմարտություն։


Բայց մինչ այդ դու կարող ես ամեն վարկյանը կանգնեցնել եւ հավերժացնել։ Փողի ու փառքի հետեւից ընկնելով՝ մի մոռացեք կարեւորի մասին»,- գրել է նա։