Զատիկին ձվերը սոխի կեղևով ներկելու ամենահեշտ միջոցը․․․ Պահպանեք այն և կիրառեք ամեն տարի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զատիկին ձվերը սոխի կեղևով ներկելու ամենահեշտ միջոցը․․․ Պահպանեք այն և կիրառեք ամեն տարի


Զատիկին ձվերը սոխի կեղևով ներկելու ամենահեշտ միջոցը․․․Պահպանեք այն և կիրառեք ամեն տարի։ Որ-պեսզի սոխի կեղևի օգնությամբ ներկեք հավկիթները և ստանաք վառ կարմիր երանգ, հետևեք մեր առաջար-կած ինստրուկցիային:

Մոտենում է ամենալուսավոր ու բարի տոնը՝ Սուրբ Զատիկը, և այդ կապակցությամբ որոշել ենք կիսվել հավ-կիթները բոլորին քաջ ծանոթ ներկման եղանակով: Կարծում ենք, շատերն են նախընտրում ձուն ներկել սոխի կեղևով, սակայն երբեմն ստացված գույնը այնքան էլ չի ուրախացնում:Վառ կարմիր ու կայուն գույն ստանալու համար բացի սոխի կեղևից ևս մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ:

Ահա թե ինչ ենք օգտագործելու.
1կգ սոխ
1թ.գ քացախ
5գ աղ
2լ ջուր
համեմ՝ զարդարելու համար
ձեթ
կապրոնե զուգագուլպա

Հավկիթների ներկման եղանակը.

Հանել սոխի կեղևը, լցնել խորը տարայի մեջ և տրորել:Այնուհետև ավելացնել ջուրը, աղը, քացախը և դնել կը-րակին: Եփել մոտ կես ժամ:Անջատել կրակը և բնական ներկի մեջ ուղարկել եփած հավկիթները: Պահել 30 րո-պե:Իսկ որպեսզի ստանաք հետաքրքիր նախշ, նախքան հավկիթը լուծույթի մեջ դնելը դրան ամրացրեք համեմի տերև և ձգեք զուգագուլպայով: Ձեթն օգտագործվում է փայլ հաղորդելու համար. ուղղակի քսեք այն բամբակով՝ արդեն ներկած հավկիթներին:Այս եղանակով ներկված հավկիթները ստացվում են գեղեցիկ և օրիգինալ: