«Հեռուստադիտողը հավատաց, որ սեր կա». «Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանը՝ Բեթի-Սարո զույգի սիրվելու և քննադատություններից նեղսրտելու մասին. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հեռուստադիտողը հավատաց, որ սեր կա». «Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանը՝ Բեթի-Սարո զույգի սիրվելու և քննադատություններից նեղսրտելու մասին. Tert.am Life



Tert.am Life-ը գրում է․

«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած Անիտա Ավետիսյանի համար նախագիծը դեբյուտային էր: Անիտան մի քանի ամիս է, ինչ նկարահանվում է, Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ արդեն դերասանական խաղի մեջ աճ է նկատում:

«Խաղի առումով աճ եմ նկատում: Երբ հետ եմ նայում, տեսնում, թե ինչպե՞ս էի նախկինում խաղում, հասկանում եմ՝ շատ մեծ տարբերություն կա այսօրվա համեմատությամբ: Ինչքան նկարահանվում եմ, տեսնում եմ, որ սովորելու ինչ-որ բան ունեմ: Վաղն էլ, երբ գնամ նկարահանումների, գիտեմ, որ ինչ-որ բան կսովորեմ: Առաջին նկարահանումների ժամանակ լարվածություն կար, որն արդեն չկա, վախ ունեի, որը ևս անցավ: Այդ ամենն իմ խմբից է գալիս, ինձ շատ օգնեցն, որ արագ ադապտացվեմ: Սկզբում իմ մասնակցությամբ սերիաները շատ էի դիտում, որ սխալներս ուղղեմ: Հիմա ժամանակս չի ներում, բայց փորձում եմ ժամանակ գտնել ու դիտել»,- նշեց նա:



Ըստ երիտասարդ դերասանուհու՝ հատկապես բարդ են տրվում զգացմունքային տեսարանները: «Զգացմունքային տեսարաններ խաղալը հեշտ չէ, բարդ է սեր խաղալ առանց սիրելու, բայց հուսով եմ՝ կարողանում ենք ինչ-որ չափով արդարացնել հանդիսատեսի սպասումները: Իմ ու Սարոյի (հեղ. դերասան Թելման Խաչատրյանի) զույգը շատ է սիրվել: Անկեղծ չէի սպասում նման արձագանքի, երբ մեր զույգը ձևավորվեց, սկսեցին շատ էջեր բացել մեր անուններով: Երևի, կարողացանք ճիշտ մատուցել, հեռուստադիտողը հավատաց, որ սեր կա, այդ պատճառով սիրեց մեր զույգը»,- ասաց նա:

Անիտայի խոսքով՝ երիտասարդ դերասանուհուն մասնագիտական ուղի հարթելու համար նախ աշխատասիրություն է պետք, որովհետև եթե այն չկա, չես կարող պայքարել, հասնել քո նպատակին: 



Դերասանուհին անկեղծացավ՝ կողքից շատ կարծիքներ է լսում: 

Անիտան նաև շեշտեց, որ հիմա հստակ գիտի, թե որ ուղղությամբ է ուզում շարունակել: «Երգն ու դերասանությունն առանձնացնել չեմ կարողանում, այդ ոլորտներն ինձ նույնքան հարազատ են և շատ նմանություններ ունեն: Երկուսի դեպքում էլ հանրային մարդ ես, դերասանության շնորհիվ էլ տեսախցիկների առջև քեզ դրսևորելու փորձ ես ձեռք բերում: Դրանից հետո, երբ նկարահանվում ես քո տեսահոլովակում, կարողանում ես սերը, տխրությունը ճիշտ ցույց տալ,- ասաց նա և հավելեց՝ իր հիմնական մասնագիտությունը՝ նկարչությունը, այս պահին մի փոքր ետին պլանում է,- Այդպես է ստացվել, թեև նկարել շատ եմ սիրում: Ազատ ժամանակ իմ արվեստի դպրոց եմ գնում, երեխաների հետ նկարում: Շատ եմ սիրում փոքրիկների հետ ժամանակ անցկացնել, նրանց հետ շփումը լցնում է օրս, բարությունը շատ է օգնում, մանավանդ որ այն այսօր շատ քիչ կարելի է հանդիպել»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում