Քիչ առաջ շատ ՎԱՏ լուր ստացանք սիրված երգիչ Ազատ Աբրահամյանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիչ առաջ շատ ՎԱՏ լուր ստացանք սիրված երգիչ Ազատ Աբրահամյանից




Գարնան սկզբին, ինչպես հայտնի է, համավարակը վերստին գլուխ է բարձրացրել՝ նոր թափով տարածվելով նաև մեր տարածաշրջանում։ Համավարակը շարունակում է տանել մարդկային կյանքեր։

Այսօր հայտնի դարձավ, որ համավարակի պատճառով կյանքից հեռացել է հայտնի ու սիրված ստեղծագործող, երգիչ Ազատ Աբրահամյանի մայրը։ Այս մասին իր սոցհարթակում գրել է Ասքանազ Աբրահամյանը։

Նա գրել է․ «Թագավարակի հետևանքով կյանքից հեռացավ լուսահոգի եղբորս՝ Լևոն Աբրահամյանի տիկինը, Ազատ, Ալիկ և Հեղինե զավակների մայրը, Արման, Նարեկ, Շահանե, Լևոն, Լիլիանա թոռնիկների տատիկ Իդա Գևորգյանը:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Իդա: Քո հիշատակը միշտ վառ կմնա զավակներիդ, հարազատներիդ, քեզ բոլոր ճանաչողների սրտերում: Հոգեհանգստի արարողություն հասկանալի պատճառներով տեղի չի ունենալու»:


Ա․ Աբրահամյանի սիրելի մայրիկի անունն Իդա էր: