«Միակ աղջիկը, ում կամքին ու կամակորությանը ենթարկվում եմ խոնարհաբար, սիրով, ասում եմ՝ կյանքս»․ «Միստր X»–ի գրառումը դստեր 3–ամյակի առթիվ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միակ աղջիկը, ում կամքին ու կամակորությանը ենթարկվում եմ խոնարհաբար, սիրով, ասում եմ՝ կյանքս»․ «Միստր X»–ի գրառումը դստեր 3–ամյակի առթիվ




Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգիչ «Միստր X»–ի՝ Արթուր Հակոբյանի դուստրը օրերս դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել դստեր տարեդարձի առթիվ։

«Միակ աղջիկը, ում կամքին ու կամակորությանը ենթարկվում եմ խոնարհաբար… ենթարկվում եմ սիրով… Երբևէ ոչ մեկին չեմ ասել կյանքս.. բայց նրան միշտ ասում եմ, Իզաբելը կյանք է տալիս ինձ ամեն օր։

Շնորհավոր ծնունդդ, աղջիկս։

2018-ի փետրվար 5-ը դարձավ իմ ամենասիրած օրը բոլոր օրերից»,– գրել է նա՝ կից հրապարակելով դստեր լուսանկարները։

Նշենք, որ Արթուրն ու կինը՝ Սվետլանա Բոսնոյանը, երեխայի ծննդից որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են: