Աստղագուշակ մարտի 26-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ մարտի 26-ի համար




Խոյ․ 

Հնարավոր են ֆինանսական լուրջ կորուստներ։ Ավելի ուշ ձեզ կհաջողվի վերադարձնել փողի մի մասը, բայց դա ջանքեր կպահանջի։ Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները, նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն աշխատավայրի փոփոխության մասին և կսկսեն ակտիվ փնտրտուքները, որոնք շուտով կպսակվեն հաջողությամբ։

Ցուլ. 

Բավական է մի մանրուք, որ ձեր տրամադրությունը վերջնականապես փչանա, իսկ եթե էական ոչինչ տեղի չունենա, դուք առանց առիթի էլ կվհատվեք։ Ստիպված կլինեք գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այնքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց նկատմամբ ձեր իրական վերաբերմունքը։ Անընդհատ կարևոր իրեր եք կորցնում, ինչը նյարդայնացնում է։ Ղեկավարների համար դժվար է ենթակաների հետ ընդհանուր լեզու գտնելը։

Երկվորյակներ. 

Չարժե անցյալի մասին շատ մտածել, ինչքան երկար մտածեք, այնքան կվատանա ձեր տրամադրությունը։ Լավ կլինի օրը նվիրել հաճելի զբաղմունքներին, մարզադահլիճ կամ պարասրահ այցելությանը։ Կմեծանա գեղանկարչության, երաժշտության և գրականության նկատմամբ հետաքրքրությունը։

Խեցգետին. 

Այսօր փորձարարությունների մի դիմեք, և մի թողեք ամեն ինչ՝ ինչ-որ նորահայտ գաղափարի համար։ Խորհուրդ է տրվում ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, հետո նոր անցնել մյուսներին, հակառակ դեպքում ձեր առօրյայում խառնաշփոթ կտիրի։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, որոշ դեպքերում բանը կհասնի լուրջ վեճերի։

Առյուծ. 

Օրը սկիզբ կդնի ոմն ազդեցիկ մարդու հետ ձեր երկար պայքարին։ Նա այնքան էլ ուժեղ չէ, բայց նենգ է, իսկ հակամարտությունից խուսափել չի լինի։ Այդ պատճառով հավաքեք ձեր ուժերը և փնտրեք հուսալի դաշնակիցներ։ Մանր, բայց շատ տհաճ սխալների պատճառով գործերի ընթացքը կդանդաղանա։ Չի բացառվում, որ լրացուցիչ ծախսերի կարիք կլինի՝ ակտուալ խնդիրները լուծելու համար։

Կույս. 

Դուք շատ բռնկուն եք, որոշումները հապշտապ եք ընդունում, սովորականից ավելի հաճախ եք սխալներ թույլ տալիս, ինչն էլ խանգարում է գործընկերների հետ ունեցած հարաբերություններին։ Համախոհները փորձում են ներգրավել ձեզ իրենց խնդիրների լուծման մեջ, ինչը դարձյալ նյարդայնացնում է ձեզ։ Օրը համար է ինքնուրույն աշխատանքի և այն հարցերի պատասխանների հանգիստ փնտրտուքի համար, որոնք կարևոր են ձեզ համար։

Կշեռք. 

Այսօր շատ բաների կարելի է հասնել։ Դուք մեծ էնտուզիազմով եք հանձն առնում ամենահամարձակ գաղափարների իրագործումը և հանդիպում եք մարդկանց, ովքեր կարող են օգնել ձեզ այդ հարցում։ Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց ուզածին հասնելու հարցում անսպասելի ուղիներ են գտնում՝ զարմացնելով շրջապատին։

Կարիճ. 

Դուք փորձում եք լեզու գտնել շրջապատի հետ, բայց ապարդյուն։ Ձեր հումորները ծիծաղելի չեն, իսկ դիտողություններն էլ անտեղի են։ Սառնությունը, որով ձեզ ամենուր դիմավորում են, չի ամրացնում ձեր ինքնավստահությունը։ Բայց դուք պետք է կենտրոնանաք և ամբողջովին նվիրվեք այն գործին, որ ձեզ համար կարևոր է։ Միայն այդպես հաջողության կհասնեք, ընդ որում՝ նշանակալի։

Աղեղնավոր. 

Դուք մեկ մի գործ եք ձեռնարկում, մեկ էլ անցնում եք ուրիշի՝ այդպիսով կորցնելով կենտրոնացումն ու ճիշտ ճանապարհը։ Հենց դրա պատճառով էլ կարող են ի հայտ գալ տհաճ իրավիճակներ, վեճեր և կոնֆլիկտներ։ Բացի այդ՝ դուք շատ սուր եք ընդունում քննադատությունը, նեղանում եք կառուցողական դիտողությունների համար։

Այծեղջյուր. 

Օրը ձեր սրտով կլինի, եթե փոքրիկ դժվարությունները սրտին մոտ չընդունեք։ Ձեր խնդիրն այսօր սկսած գործերը կիսատ չթողնելն է, դրանց տակից դուրս գալ կարող եք միան դուք։ Հնարավոր է նյութական օգնություն մտերիմներից և հին ծանոթներից։ Մեծ է հաջող գործարքների հավանականությունը։

Ջրհոս. 

Մինչ շրջապատի մարդիկ զբաղված են դատարկ բաներով, դուք զսպում եք ձեր զգացմունքները, դրա համար էլ դրանք չեն խանգարում ձեզ աշխատել և կարևոր խնդիրներ լուծել։ Կարգավորվում են ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները, կարիերայի աստիճաններով բարձրանալու և մասնագիտական դիրքերն ամրապնդելու հավանականություն կա։

Ձկներ. 

Այսօր ստացած ինֆորմացիան օգտակար կլինի։ Կարելի է զբաղվել բարդ գործերով, ինչքան էլ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի լուծումներ գտնել և ավարտին հասցնել սկսած գործերը։ Դուք արագ լուծում եք մասնագիտական և ֆինանսական խնդիրները, ստանում եք արժեքավոր գործնական առաջարկներ։