Ո՞նց ստացվեց, որ թշնամու գնդակը որոշեց կրակել իմ փեսային, բայց Աշոտիկին` խնայեց. Մարգարիտա Խաչատրյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞նց ստացվեց, որ թշնամու գնդակը որոշեց կրակել իմ փեսային, բայց Աշոտիկին` խնայեց. Մարգարիտա Խաչատրյան



Iravunk.com-ը գրում է․

Հայաստանում տիրող իրավիճակի մասին "Իրավունքը" զրուցեց "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ:

– Տիկին Մարգարիտա, տարիներ առաջ հանուն հայրենիքի զոհվեց Ձեր որդին, իսկ ահա բոլորովին վերջերս` Ձեր դստեր ամուսինը: Չնայած ահռելի կորուստներին, գործող իշխանությունն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի պատահել: Հայտնի է, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ անուն կտաք այս ամենին:

– Ես համոզված չեմ, որ ընտրություններ լինելու են, քանի որ վարչապետի հայտարարությունները շատ հաճախ իրականությանը չեն համապատասխանում: Ըստ իս` ընտրություններ չեն լինելու: Ինչ վերաբերում է մեզ` որդեկորույս մայրերիս, ապա ասեմ, որ մեր միակ ընտրությունը Եռաբլուրն է: Ինչ ընտրության մասին է խոսքը, երբ մեր տղերքը գնացին Հայրենիք պաշտպանելու ու մսաղացն ընկան:

– Մարտի 1-ին վարչապետ աշխատող Նիկոլը երջանկությունից չգիտեր ինչ աներ: Վերջինս բղավում էր "ուռա", "դըմփ-դըմփ-հու" եւ այլն: Այդ ամենը տեսնելով` ի՞նչ էիք զգում:

– Նիկոլն ասում է` եկեք ծափահարենք մեր զոհերի համար: Երբ նա կորուստ չի ունեցել, երբ ինքը վիշտ չի տեսել, ո՞նց կարող է ինչ-որ բան խոսել: Ո՞նց ստացվեց, որ թշնամու գնդակը որոշեց կրակել իմ փեսային, բայց Աշոտիկին` խնայեց: Ինչո՞ւ, ինչո՞վ էր նա իմ փեսայից լավը: Երբ հակառակորդի գնդակն է սկսում որոշել, թե ում ուղղությամբ կրակի` ում խնայի եւ ում` ոչ, ապա միանշանակ պետք է փաստենք, որ մեր վիճակը լուրջ է: Քանի դեռ այս դասալիքն աթոռից կառչած է, մենք ոչ մի ընտրության եւ օրենսդրական փոփոխության ակնկալիք չենք կարող ունենալ:

– Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց` կեցցեն մեր զոհերը: Ի՞նչ էր դա նշանակում:

– Ո՞վ է իրեն թույլ տվել խոսել արցախյան պատերազմի մասին, ո՞վ է իրեն թույլ տվել խոսել մեր որդիներից: 24 տարի է անցել տղայիս զոհվելուց, բայց Նիկոլը հանձնարարել է իր ֆեյքերին, որպեսզի քննարկեն իմ տղան ինչու է թաղված Եռաբլուրում: Ո՞վ է սրան իրավունք տվել, էս դասալիքին, էս բանակի տեղ չիմացողին: Հիմա էլ ասում են` կեցցեն մեր զոհերը: Իսկ քանի՞ զոհ է տվել Նիկոլն անձամբ, որ հիմա որդեկորույս մայրերին ձեռք է առնում: