Աստղագուշակ մարտի 28-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ մարտի 28-ի համար




Խոյ. 

Այսօր աշխատեք հենց օրվա սկզբից լուրջ տրամադրվել և ուրիշների համար մտահոգվել նույնքան, որքան ինքներդ ձեզ համար։ Մեծանում է ստեղծագործական ներուժը, հնարավոր են հաջողություններ գործունեության նոր ոլորտներում։ Օրը հարմար է ավելի փորձառու գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար, նրանց գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար օգտակար կլինեն։

Ցուլ. 

Օրը հենց սկզբից լավ է դասավորվում, մեծ հնարավորություններ է բացում նշանի շատ ներկայացուցիչների համար։ Աշխատեք ձեր տաղանդների համար արժանի կիրառություն գտնել, ափսոս է մեծ ջանքեր և ժամանակ ծախսել մանր և ոչ նշանակալի գործերի վրա։ Դուք լավ գլուխ եք հանում կազմակերպչական բնույթի հարցերից, ենթականերին խելքին մոտ հանձնարարություններ եք տալիս, իսկ առաջնորդական հատկություններ էլ ցուցաբերում եք ճիշտ ժամանակին։

Երկվորյակներ. 

Նպատակին հասնելու համար ցուցաբերած ձեր հնարամտությունը շուտով կպարգևատրվի։ Շրջապատի հետ դուք ձեզ այնքան անմիջական և ուրախ եք զգում, որ դժվար թե որևէ մեկը կարողանա ընդդիմանալ ձեր հմայքին, չնայած որ այսօր հաստատված ծանոթությունները դժվար թե լուրջ հետևանքներ ունենան։

Խեցգետին. 

Լավ օր է կարևոր գործ կամ այնպիսի նախագիծ սկսելու համար, որի հետ մեծ հույսեր եք կապում։ Աշխատանքի մեջ հաջողությունները կարծես պատահականորեն են գալիս, բայց իրականում այն ջանքերի արդյունքն են, որոնք ավելի վաղ թափել էիք։ Հնարավոր է ծառայողական առաջխաղացում, ինչպես նաև հետաքրքիր գործնական առաջարկներ։ Շահույթներն ավելանում են։

Առյուծ. 

Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ հաճելի են։ Գործընկերների և ղեկավարների հետ հարաբերությունները հարթ և ներդաշնակ են կառուցվում։ Ձեր հարմարավետության մասին մտահոգվում են մարդիկ, ովքեր ձեր նկատմամբ նախկինում անտարբեր էին։ Հնարավոր են ուշադրության փոքրիկ դրսևորումներ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։

Կույս. 

Անբարենպաստ օր է ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումների համար։ Լուրջ տարաձայնություններ են ծագում գործընկերների և մտերիմների հետ հարաբերություններում, ձեզ թվում է, թե կորցնում եք վաղեմի դաշնակիցներին։ Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել կամ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են աշխատավայրի փոփոխության հետ։ Այսօր ստացված տեղեկատվությունը մանրամասն վերամշակման կարիք կունենա։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ձեզ միտումնավոր մոլորության մեջ է գցում։

Կշեռք. 

Բարենպաստ օր է աշխատանքի համար, կարելի է բարձրանալ կարիերայի աստիճանով կամ եկամուտների նշանակալի ավելացման հասնել, ընդ որում այդ ամենը մեծ ջանքեր չեն պահանջի։ Հաջողվում է նոր դաշնակիցներ գտնել, այդ թվում ազդեցիկ մարդկանց շրջանում։

Կարիճ. 

Ստիպված եք ծրագրերը շտկել ընթացքում, օրը շատ անսպասելի բաներ կբերի իր հետ։ Տեղի ունեցածի գնահատումը հեշտ չի տրվում, բայց շուտով դուք կգաք այն եզրակացության, որ բոլոր փոփոխությունները դեպի լավն են տանում։ Հարմար օր է ինքնուրույն և ստեղծագործական աշխատանքի համար։

Աղեղնավոր. 

Չնայած որ օրն այնքան էլ բարենպաստ և հետաքրքիր չէ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հաճույքով են գլուխ հանում անսովոր և բարդ գործերից։ Ամեն ինչ չէ, որ միանգամից է ստացվում, բայց հաջողությունը կայցելի ձեզ, թեև ավելի ուշ։ Լավ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար, դուք կարող եք հեշտությամբ ձեռք բերել նրանց հովանավորությունը։

Այծեղջյուր. 

Մարդկային շփումներում խնդիրներ կծագեն։ Դուք այնքան վատ եք հասկանում մարդկանց, որ վեճեր կարող են ծագել անգամ մանրուքներից։ Ձեր հասցեին հնչած դիտողություններին դուք շատ սուր եք արձագանքում, նույնիսկ այն ժամանակ, եթե ձեր հասցեին հնչած քննադատությունը կառուցողական բնույթ է կրում։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ։

Ջրհոս. 

Երևակայության և պատրանքների ժամանակ չէ, պետք է մտածել իրերի իսկական դրության մասին։ Իհարկե, օդային դղյակներ կառուցելը հետաքրքիր է, բայց, հավատացեք, պրակտիկ խնդիրների լուծումն էլ զուրկ չէ հետաքրքրությունից։ Հնարավոր է՝ ոչ այնքան հաճելի նորություններ ստանաք, չի բացառվում, որ դրանց պատճառով փոխվեն ձեր պլանները և հրաժարվեք նշանակված հանդիպումներից։

Ձկներ. 

Անհանգստության առիթներ կան, բայց անհաջողությունները, որոնք ձեզ աղետալի են թվում, շուտով կմոռացվեն։ Չնայած ձեր նկատմամբ անբարյացակամ տրամադրված մարդկանց, դուք իրագործում եք ձեր մասնագիտական մտահղացումները և հաջողության եք հասնում այնպիսի գործերի մեջ, որոնք պահանջում են ոչ ստանդարտ որոշումներ և արարքներ։ Անձնական հմայքը գործնական բանակցությունների ժամանակ իր դերն է խաղում։ Վերջինս աշխատում է այնտեղ, որտեղ առողջ դատողությունը և փաստարկները պարտություն են կրում։