«Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի»․ Գայանե Ասլամազյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի»․ Գայանե Ասլամազյան




Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է սեւ հանդերձանք․ մարմինն ընդգծող տաբատ, կարճաթեւ բլուզ։ Լուսանկարում երեւում է նաեւ, որ նրա ոտքը վնասված է։

«Վերջապես երեք ամիս անց բժիշկական կենտրոններ այցելելուց բացի այլ տեղ եկա! Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի», — հրապարակմանը կից գրել է Գայանե Ասլամազյանը:

Ավելի վաղ Գայանե Ասլամազյանը գրառում էր կատարել՝ նշելով՝ «մեզ ջնջում են քարտեզի վրայից»։

«Երեք տարի է՝ ազգս անցյալով է ապրում: Նախկիններ ասելով, նախկիններին մեղադրելով, նախկինների արած ու չարածները քննարկելով և դատապարտելով: Լավ, ձեզ հե՞չ հետաքրքիր չի սրանք ապագայի մասին ինչ են մտածում, ապագա կա՞ սրանց մտքում ընդհանրապես, թե՞ միայն նախկինների ստվերն է արդիական:

Այնքան չհարցրեցիք սրանց ծրագրերի մասին մինչեւ հիմա չեք հասկանում, որ երկիր ենք կորցրել, չեք հասկանում, որ ոչնչացման ճանապարհին ենք, չկա սրանց ծրագրերում ապագա:

Այն, ինչ իրենք ապագա են համարում, ձեր մի առավոտ մղձավանջի կարող է վերածվել, որովհետեւ ձեր շատ բարի եւ խաղաղասեր հարեւանը գիշերը քնած ժամանակ ձեր հարազատներին կկոտորի:


Ու չասեք, որ իրենցից հեռու է, չասեք, որ նման փորձ չունենք, չասեք, որ փոխվել են: Կարեւորում եք առեւտուրը գերության մեջ մնացած տղեքից, երեւակայական զարգացումը կարեւորում եք հերոսաբար հանուն հայրենիքի զոհված տղաներից:

Ապագայի մասին ստիպեք խոսեն: Ուրիշներին մեղադրելով երեք տարի է սեփական կյանքն են միայն բարելավում: Իսկ երկիրը, սահմանների պաշտպանված լինելը, մեր հայրենակիցների անվտանգությունը, ժողովրդի ապրուստը եւ ընդհանրապես Հայաստանի ապագա գոյությունը ձեզ փաստորեն հետաքրքիր չի:

Բառի բուն իմաստով մեզ ջնջում են քարտեզի վրայից… Այս ե՞րբ դարձանք այսքան կարճամիտ, անսիրտ ու անհայրենիք…»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա։