«Глухарь» սերիալի աստղի մարմինը հայտնաբերել են մահվանից մեկ ամիս անց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Глухарь» սերիալի աստղի մարմինը հայտնաբերել են մահվանից մեկ ամիս անց




67 տարեկանում մահացել է ռուս դերասան Վսեվոլոդ Խաբարովը, որը հայտնի է «Глухарь». սերիալից։ Այս մասին Facebook-յան էջում հայտնում է դերասանուհի եւ սցենարիստ Լարիսա Բրավիցկայան։

«Երեկ իմացա, որ Սեւան հեռացել է կյանքից։ Նրան մահացած են գտել բնակարանում, ուր նա մնացել է մեկ ամիսց ավելի»,- գրել է նա։ Արտիստի մահվան պատճառը չի նշվում։

Վսեվոլոդ Խաբարովը ծնվել է 1953թ․-ի սեպտեմբերի 16-ին։ Նա 1983թ․-ին ավարտել է Շեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը։ Ուսանողական տարիներին նա խաղացել է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Իմ սիրելի ծաղրածուն» եւ «Յակով Պասինկով»։ Խաբարովը նաեւ պլաստիկա եւ բեմական շարժում էր դսասավանդում։ Նա ավելի քան 20 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

Խաբարովը կինո մուտք է գործել 80-ականների առաջին կեսին։ Դերասանը լայն հանրությանն առավել հայտնի է ռեժիսոր Անդրեյ Ռոսոցկու «Зверобой» ֆիլմում կատարած դերով։ Արտիստի հայտնի աշխատանքների թվում են նաեւ «Մեր կյանքի լավագույն ճանապարհը», «Ողջույն ռազմաճակատից» եւ այլն։