Արամ MP3-ի և Ռաֆոյի տժժիկները և զոհվածների վրա թքած ունենալը, Գոհար Ավետիսյանի անկողնային տեսանյութը, անհետացած և հղի Լիլիթ Հովհաննիսյանը, Շողեր Թովմասյանի մեծ կրծքերը և բաժանումը Գրիշայից, դուխը կորցրած և փոշմանած Հրագը, վարչապետ դառնալ ցանկացող Մգերը. Starnews.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամ MP3-ի և Ռաֆոյի տժժիկները և զոհվածների վրա թքած ունենալը, Գոհար Ավետիսյանի անկողնային տեսանյութը, անհետացած և հղի Լիլիթ Հովհաննիսյանը, Շողեր Թովմասյանի մեծ կրծքերը և բաժանումը Գրիշայից, դուխը կորցրած և փոշմանած Հրագը, վարչապետ դառնալ ցանկացող Մգերը. Starnews.am



Starnews.am-ը գրում է․

Հայ հայտնիներն այս շաբաթ էլ աչքի ընկան իրենց արկածներով, գռեհիկությամբ, չափ ու սահմանն անցնելով, ամեն բան հանրայնացնելով և տեղի-անտեղի հրապարակումներով:

Նրանք, սակայն մոռացել էին, որ Starnews.am-ի դիտակետում են:

Իր՝ ամեն բան ցուցադրելու մոլուցքով այս շաբաթ աչքի ընկավ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով այնքան է տարվել իր կյանքը ցուցադրելով, որ անգամ փնթի տեսանյութեր է հրապարակում անկողնուց՝ մոռանալով, որ իր ամուսինը Բրեդ Փիթի պես սլացիկ չէ և նրան կիսամերկ տեսնելն այդքան էլ հաճելի չէ:

Շաբաթվա ընթացքում նաև հաճելի անակնկալներ եղան, հայերի ինքնասիրությունը շոյվեց հեռավոր Մալդիվներից, որտեղ իր հանգիստն է վայելում Նունե Եսայանը: Վերջիսն այնտեղ հանդիպել էր հայտնի երգչուհի Նատաշա Կորոլյովային, ով էլ իր հերթին խոսել է հայերի կրակոտ լինելու մասին:

Սպիտակցի Հայկոյի երկրպագուներն էլ կարող են հանգիստ լինել: Երգիչը տեսանյութ է հրապարակել և ասել, որ արդեն լավ է, ապաքինվում է և շուտով կվերադառնա բեմահարթակ:

Մարդ կա ապաքինվում է, իսկ մարդ էլ կա փոշմանում է, որ ժամանակին դուխ է տվել, «Դուխով»-ը երգել, իսկ հիմա նույն դուխով էլ փոշմանում է, որ ժամանակին փորձել է սեփական PR-ն ապահովել քաղաքական երգեր երգելու շնորհիվ: «Դուխով» Հրագը փոշմանել է, սակայն առանց կներեսի: Երգ է թողարկել, որով փորձում է գլուխն ազատել: Հրագ ջան, հանուն քաղաքականության եսդ մի կորցրու, միևնույն է, մենք ամեն բան հիշում ենք:

Քաղաքականությունից չի հրաժարվում նաև Մգեր Արմենիան, նա կուսակցություն է հիմնել, ավելին՝ վարչապետ դառնալու ցանկություն հայտնել, դեռ մի բան էլ քաղաքականության պատճառով նախկին տարաձայնությունները հարթել, մասնավորապես, Սոնայի հետ: Ըստ լուրերի՝ Սոնային պաշտոն է խոսք տվել:

Քաղականությունից բացի ունեցանք բացահայտումներ: Հայկական շոու բիզնեսից շատերն են պատրաստվում մայրանալ: Շուտով երկրորդ անգամ մայրանալու է Հռիփսիմե Հակոբյանը, իսկ Արուսիկ Տիգրանյանը՝ առաջին: Լրագրողը մայրանալու մասին ակնարկներ է անում:

Պարզվում է, որ մայրանալ է պատրաստվում նաև օգոստոս ամսից անհետացած Լիլիթ Հովհաննիսյանը, ում վերջին հրապարակումներն այդ շրջանում են եղել: Երգչուհին լռում է, հուսանք, որ շուտով կխոստովանի իր կարգավիճակի մասին:

Հայկական շոու բիզնեսում եղան նաև տխուր լուրեր, թեև պաշտոնապես չեն հաստատել, սակայն բաժանվել են Իննա Խոջամիրյանը և Վահե Զիրոյանը, ինչպես նաև Շողեր Թովմասյանը և Գրիշա Աղախանյանը: Ի դեպ, Շողերն ԱՄՆ-ում է, ցուցադրում է իր 4-րդ համարի կրծքերը, ապա նշում, որ ինքն էլ չգիտի, թե դրանք որ չափի են, կարևորը՝ Գրիշային դուր են գալիս:

Մենք կշարունակենք հետևել աստղային զույգերին՝ առաջինն իմանալու և ձեզ նրանց բաժանումների մասին տեղեկացնելու: Ի դեպ, հետևելով, հայ հայտնիներին՝ պարզ է դառնում, որ նրանք այլ մոլորակի վրա են ապրում, որտեղ պատերազմ չի եղել, զոհվածներ չկան, որդեկորույս ծնողներ չկան, ովքեր դեռ չեն գտել իրենց որդիների դիերը: Մինչ փոքրիկ տղան, ում հայրը զոհվել է պատերազմի ժամանակ, արտասվում է տեսախցիկի առաջ, Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը և նրանց աստղային ընկերները տժժում են Արամի կնոջ ծննդյան տարեդարձին, նմանակումներ անում, բերանները բացում՝ թքած ունենալով բոլորի վրա:

5000 և ավել զո՞ հեր, չէ, նրանք այդ մասին չեն լսել...

Բարի հանգիստ ձեզ, մենք շարունակենք աշխատել, դուք հանգստացեք ու երկուշաբթի նորից կկարդաք մեզ: