Մահացել է ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն Նազար Ալբարյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն Նազար Ալբարյանը



77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի՝ ազատ ոճի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյանը: Այդ մասին տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան: 

Նազար Ալբարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 31-ին, հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում ժամը 17:00-20:00-ն: Հուղարկավորությունը նույն վայրից, հաջորդ օրը: 

Ալբարյան Նազար Սարգսի 

1946թ. ապրել է Փարպի գյուղում (Արագածոտնի մարզ), 1971թ-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Հայաստանցի անվանի ըմբիշ, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն (1967թ.), ԽՍՀՄ երիտասարդության առաջնության կրկնակի հաղթող (1961-1962թթ.), Օլիմպիական խաղերի IV մրցանակակիր (1968թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետ (1961թ.), Միջազգային կարգի սպորտի վարպետ (1967թ.):