Հրաչյա Հարությունյանի և Սիրուշոյի նոր լուսանկարը և Լուիզա Ղամբարյանի մեկնաբանությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրաչյա Հարությունյանի և Սիրուշոյի նոր լուսանկարը և Լուիզա Ղամբարյանի մեկնաբանությունը




ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրաչյա Հարությունյանը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել դստեր՝ Սիրուշոյի հետ: Լուսանկարին կից դերասանը գրել է՝ «Աղջիկս»:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն էլ մեկնաբանություն է գրել նրանց լուսանկարին. «Իմ աղջիկն էլ է, և բոլոր այն մարդկանց սիրելի աղջիկն է, ով ճանաչում է Սիրուշո մարդուն»:

Սիրուշոն Ֆեյսբուքի իր էջում վերահրապարակել է լուսանկարն ու գրել՝ «Պապա»:

Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը հաճախ է իր էջում հրապարակում Սիրուշոյի լուսանկարները: Սիրուշոն էլ հաճախ է նշում, որ հպարտ է իր հայրիկով և նա իր ներշնչանքի աղբյուրն է: