Աստղագուշակ ապրիլի 1-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ ապրիլի 1-ի համար




Խոյ. 

 Օրը լի կլինի խնդիրներով: Եղեք ինքնավստահ ու զուսպ: Եթե առաջին անգամից ոչինչ չի ստացվում, մի հանձնվեք: Խնդիրները լուծելիս սեփական ռազմավարությունը մշակեք: Օրը հարմար չէ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

Ցուլ. 

Այսօր կարող են ոչ այնքան հաճելի իրավիճակներ ստեղծվել: Հնարավոր է հիասթափվեք մի մարդուց ` ում շատ եք վստահել: Դուք շուտ կհոգնեք այսօր: Որպեսզի ինքնազգացողությունը չվատանա ` հրաժարվեք երկարատև ճանապարհ գնալու մտքից և ծանր ֆիզիկական աշխատանքից:

Երկվորյակ. 

Բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ կառաջանան: ԱՅնինչ, ոչ բոլոր մտքերը կահսցնեք միաժամանակ ռեալիզացնել: Համբերությամբ զինվեք, շուտով հարմար պահ կգա, ու Դուք կկարողանանք գործել: Հնարավոր են խնդիրներ ֆինանսական առումով, սակայն ոչ մի դեպքում պարտքով փող չվերցնեք: Լսեք ավագ բարեկամների խորհուրդները:

Խեցգետին. 

Դուք լավատես եք և ընկերասեր, այդ պատճառով էլ մ արդկանց մագնիտի պես ձգում եք դեպի ձեզ: Դուք առաջնորդի հատկանիշներ ունեք, և հեշտությամբ եք կարողանում Ձեր շուրջը միավորել համակիրներին, որոնց հետ հեշտ է աշխատելը: Այսօր կարող եք շփվել հարազատների, ընկերների ու կոլեգաների հետ:

Առյուծ. 

Չնայած ամեն ինչ Ձեր ծրագրվածով չի գնա, այնուամենայնիվ Դուք կլուծեք Ձեր բոլոր խնդիրները: Բացի այդ հնարավորություն կունենաք օգտագործելու այն բոլոր գիտելիքները, որ ձեռք էիք բերել մինչ այժմ: Իսկ այս նշանի տակ ծնվածներից շատերը ուրիշի փորձը հաշվի առնելով ճիշտ որոշումներ կընդունեն:

Կույս. 

Օրվա սկզբում ձեր գործողությունների պլան մշակեք: Եղեք սառնարյուն, քանի որ կփորձեն Ձեզ վիճաբանությունների մեջ ներքաշել:

Կշեռք. 

 Այսօր Ձեր ինտուիտիվ զգացողությունն ավելի ուժեղ կլինի, և Դուք կիմանաք, ում հետ գործ արժի ունենալ, իսկ ում հետ ` ոչ: Հաջող օր է գործանական հանդիպումների համար:

Կարիճ. 

 Ինչ էլ որ պատահի, Դուք լավատես եք մնում: Լավ հարաբերություններ ունեք ինչպես վաղեմի ընկերների, այլև նոր ծանոթների հետ:

Աղեղնավոր. 

Ինքներդ ձեզ համար խնդիրներ եք ստեղծում: Պետք չի չափից դուրս պահանջկոտ լինել ինքներդ ձեր ու մյուսների նկատմամբ: Շատ մի կարևորեք օտարների կարծքիը: Ուշադիր եղեք ձեր փողերի ու իրերի նկատմամբ, հավանականություն կա ինչ-որ բան կորցնելու:

Այծեղջյուր. 

Եղեք հաստատակամ, ու գործեք, նույնիսկ եթե արդյունքներն անսպասելի կլինեն: լավ օր է նոր ծանոթություններ հաստատելու համար. Դուք լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա: Հնարավոր է նոր պայմանագրերի ստորագրում:

Ջրհոս. 

Լավ օր է մասնագիտական գործունեության համար: Դուք հաջողությամբ լուծում եք առաջացած խնդիրներն ու նոր պայմանագրեր կնքում: Նոր գործընկերների եհտ համագործակցությունները արդյունավետ կլինեն: Լավ օր է ռոմանտիկ հարաբերությունների համար:

Ձուկ. 

Այսօր գնումների համար բարենպաստ օր չէ: Աշխատանքի վայրում պետք է արագ որոշումներ կայացնեք, և լինեք ճկուն: Փորձեք խուսափել հարազատների եհտ վեճերցի և տարաձայնություններից: