Հայտնի մոդելը ցույց է տվել, թե ինչպես է COVID-19-ը փոխել իր կազմվածքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի մոդելը ցույց է տվել, թե ինչպես է COVID-19-ը փոխել իր կազմվածքը




Նիդեռլանդներից հայտնի մոդել և Instagram-ի աստղ Նեգին Միրսալեխին COVID-19-ից ապաքինվելուց հետո ցույց է տվել իր կազմվածքի փոփոխությունները:

Նեգինը Instagram-ում անկեղծ տեսանյութ է տեղադրել, որն ուրախացրել է նրա ավելի քան վեց միլիոն երկրպագուներին: Վերջիններս սկսել են կասկածել, թե մոդելը հղի է:

Հրապարակված տեսանյութում Միրսալեխին ներկայացել է սև գույնի ներքնազգեստով և բիկինիով: Նրա խոսքով` կադրերը հստակ ընդգծում են «առաջ և հետո»-ի սահմանը:

«Ես որոշեցի հրապարակել սա, որովհետև դուք ինձ ծանրաբեռնեցիք հաղորդագրություններով, որ դեմքս գեր է երևում և ես չեմ կրում կարճ տոպեր, ուրեմն հղի եմ կամ վիրահատական միջամտություններ եմ արել: Հետո հասկացա, որ դրանում ամաչելու բան չկա: Հիմա ես սովորում եմ ընդունել մարմինս և դրա հետ կատարվող փոփոխությունները, քանի որ հասկանում եմ, որ իմ կյանքի ընթացքում դա կարող է ոչ մեկ անգամ լինել», - գրել է մոդելը:

Նեգինն ասել է, որ իրեն ավելի շատ դուր է գալիս իր առաջվա կառուցվածքը, բայց չնայած դրան` չի հուսահատվում և մտադիր է մարզվել: