Ուրախալի լուր… Ռուսաստանում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանը փոխադրվել է Հայաստան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուրախալի լուր… Ռուսաստանում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանը փոխադրվել է Հայաստան




Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը երեկ տեղափոխվել է Հայաստան:Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Արթուր Դաշյանը:

«Այսքան ժամանակ մեծ խնդիրներ հայկական կողմն էր առաջացնում, արդարդատության նախարարությունը 2018 թվականի մինչեւ 2020 թվականը խոչընդոտում էր, Բադասյանի օրոք ոոշում կայացվեց ընդունվել, սակայն կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները խոչընդոտեցին, հետո պատերազմը սկսվեց, եւ վերջապես այժմ հաջողվեց վերադարձնել Արմանին հայրենիք, որտեղ նա կշարունակի կրել իր պատիժը»,-ասաց նա:

Մինչ այդ նա իր պատիժը կրում էր Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքի բանտում, որտեղ փաստաբանի խոսքով, հնարավոր էր՝ նրա կյանքին վտանգ սպառնար, քանի որ ադրբեջանցիները կարող էին վրեժ լուծել նրանից:

Հիշեցնենք, որ ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանն արդեն 6 տարի պատիժը կրում է Մուրմանսկի բանտում։ Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայ ազգի հերոսների նկարները։