Վաչեն՝ «Երգիր, թե կարող ես»–ը չվարելու որոշման և ԱՄՆ–ում մշտական բնակություն հաստատելու լուրերի մասին. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վաչեն՝ «Երգիր, թե կարող ես»–ը չվարելու որոշման և ԱՄՆ–ում մշտական բնակություն հաստատելու լուրերի մասին. Tert.am Life




Tert.am Life-ը գրում է.

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ–ում, այս եթերաշրջանում չի վարում «Երգիր, թե կարող ես» երաժշտական նախագիծը։ Tert.am Life–ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ նախագիծը վարում է Գրիգ Գևորգյանը։

Վաչեն այս թեմայով հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին ու խոսել ինչպես նախագիծը չվարելու որոշման, այնպես էլ ԱՄՆ մեկնելու պատճառի, այնտեղ մշտական բնակություն հաստատելու խոսակցությունների, հետպատերազմական ծանր հոգեվիճակի մասին։

Անդրադառնալով «Երգիր, թե կարող ես» նախագծին՝ Վաչեն ասաց․ «Ինձ մոտ տեղի է ունեցել իմ գործունեության դրսևորման կուրսի փոփոխություն։ Շատ ժամանցային հաղորդումների մեջ այս փուլում ինձ չեմ տեսնում։ Ավելի շատ ուզում եմ խորանալ սթենդափ ժանրի, ավելի իմաստային, ինչու ոչ, նաև փիլիսոփավերլուծական հումորային ձևաչափի մեջ, որտեղ արածիդ մեջ ասելիք կա»։



Դիտարկմանը, որ բավականին ուշ է որոշում կայացրել չնկարահանվել նախագծում, քանի որ Գրիգին նախագիծ հրավիրելու որոշումը վերջին պահին է կայացվել, նա արձագանքեց․ «Նմանօրինակ նախագծերում չլինելու որոշումս կայացրել եմ վերջերս, երևի, դա է պատճառը, որ ավելի շուտ չենք տեղեկացրել հաղորդման երկրպագուներին»։

Հաղորդավարից հետաքրքրվեցինք՝ նախագիծը Գրիգին հանձնելու որոշումը 1 եթերաշրջանի համա՞ր է, թե լսարանան իրեն այլևս չի տեսնի այս նախագծում։ «Նախագիծը Գրիգին հանձնելու որոշում ես չեմ կայացել, ես պարզապես խնդրել եմ «Արմենիա TV»–ի ղեկավարությանը՝ ըմբռնմամբ մոտենալ իմ՝ այս եթերաշրջանում չլինելուն։ Շատ ուրախ եմ, որ նրանք այդպես են վարվել և ինձ փոխարինել են մեկ այլ հաղորդավարով, որպեսզի պրոյեկտը չկանգնի»,– ասաց նա։

Վաչեի՝ ԱՄՆ մեկնելուց, առավել ևս «Երգիր, թե կարող ես» նախագիծը չվարելուց հետո շատ արագ լուրեր տարածվեցին, որ նա նպատակ ունի մշտական բնակություն հաստատել ԱՄՆ–ում, այդ պատճառով էլ չվերադարձավ։



«Ամեն անգամ, երբ հայտնվում եմ ԱՄՆ–ում կամ որևէ այլ երկրում, տարածվում են լուրեր, որ ահա մշտական բնակության է մեկնել, բայց միշտ դրանք ընդամենը լուրեր և ասեկոսեներ են մնում։ Տվյալ դեպքում ինձ մոտ չկա ԱՄՆ–ում մշտական բնակություն հաստատելու մտադրություն»,– ասաց նա։

Հաղորդավարը շեշտեց, որ այժմ ԱՄՆ–ում է հանգստանալու նպատակով։ «Միացյալ Նահանգներում ինձ շատ են տեսել, 2007 թվականին համերգաշարերով միշտ եղել ենք այստեղ։ Դրանից հետո շատ հաճախ եմ եկել այստեղ պարզապես հանգստանալու, քանի որ շատ բարեկամներ և ընկերներ ունեմ։ Այս պահին ԱՄՆ–ում եմ ավելի շատ ցրվելու, օդափոխվելու և մտքերս հավաքելու, հաջորդ սթենդափ շոուիս մտքերին և սցենարական աշխատանքներին տրամադրվելու համար։ Ուզում եմ ավելի կտրված լինել և կենտրոնանալ իմ հաջորդ գործունեության վրա»։

Այս ընթացքում քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև Վաչեի անձնական կյանքը․ նրա՝ ԱՄՆ–ում լինելու, կնոջ՝ Գայանե Մանուկյանի՝ Հայաստանում լինելու փաստը կրկին քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բաժանվել է։ Դերասանը, սակայն, զերծ մնաց այս մասին խոսելուց։ «Իմ անձնական կյանքը շատ է քննարկվել, ինչն ինձ երբեք դուր չի եկել, դրա համար թույլ տվեք չմեկնաբանել այս լուրերը»,– ասաց նա։



Ժանրային փոփոխության գնալու որոշումը Վաչեն կայացրել է պատերազմից հետո։ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններինը ծանր հետևանքներ են թողել դերասանի վրա։

Պատերազմական օրերին նրա եղբայրն առաջնագծում էր, ինքն էլ անձնական կորուստներ է ունեցել և բավականին ծանր օրեր ապրել․ «Մոտ ընկերս զոհվեց, Երևանում վերջինը ես էի տեսել նրան, ճանապարհել։ Դա ինձ համար ահավոր ծանր էր։ Նրանից հետո նաև գործընկերներիցս մեկը զոհվեց՝ երիտասարդ երեխա էր։ Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին, բոլորն իմ ընկերներն ու ախպերներն էին, ովքեր այս պատերազմում տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը»։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: