Բայրամյանը, Բարսեղյանն ու Հարոյանը չեն խաղա Մակեդոնիայի դեմ, չի խաղալու նաև Պանդևը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բայրամյանը, Բարսեղյանն ու Հարոյանը չեն խաղա Մակեդոնիայի դեմ, չի խաղալու նաև Պանդևը




Ստացած դեղին քարտերի պատճառով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը չեն մասնակցի ԱԱ-2022 թվականի ընտրական փուլի 4-րդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանը։

Հիշեցնենք, որ J խմբի 4-րդ տուրի հանդիպումները կայանալու են արդեն սեպտեմբերին։

Երկու հավաքականների համար էլ անչափ կարևորագույն խաղին նույն որակազրկման պատճառով չի կարող մասնակցել նաև Հյուսիսային Մակեդոնիա առաջատար, իտալական «Ջենոայի» հարձկավող Պանդևը, որը Գերմանիայի ընտրանու դեմ հաղթական խաղում նույնպես դեղին քարտ էր ստացել։