Աստղագուշակ ապրիլի 2-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ ապրիլի 2-ի համար




Խոյ: 

Օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Խոյերին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին` դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ չի մնում:

Ցուլ: 

Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ և վստահ լինել, որ այն հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ցանկալի արդյունքների կհասնեք ավելի արագ, քան մտածում եք: Բավականին ժամանակ կունենաք հանգստի, հաճելի մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր շրջագայությունների համար, միևնույն ժամանակ առիթը բաց չեք թողնի ինչ-որ լավ և օգտակար բան սովորելու:

Երկվորյակ: 

Օրը սովորական չէ: Այն կլինի հետաքրքիր և հիշվող: Նշանի ներկայացուցիչներին հարկ կլինի շատ բան սովորել, ընդ որում, ոչ միայն հաճելի և ընդունելի մարդկանցից: Դուք կփորձեք խուսափել վեճերից, բայց դա ոչ բոլորին կհաջողվի. մի փորձեք իրավիճակը լիցքաթափել կատակների միջոցով: Այսօր հումորի զգացումը կարող է ձեզ դավաճանել:

Խեցգետին: 

Հեշտ հաղթանակների հուս չունենաք: Ինչ-որ բանի ձեզ կհաջողվի հասնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն: Սա ավելի շատ վերաբերում է այն Խեցգետիններին, ովքեր այսօր ծրագրել են ընտանեկան ինչ-ինչ միջոցառումներ, հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Շրջագայություններից հարկ է խուսափել, որովհետև անցանկալի դիպվածների հնարավորությունը մեծ է:

Առյուծ: 

Այսօր պետք է ջանաք սադրանքների չենթարկվել: Ձեզ հավասարակշռությունից հանել և ուղուց շեղել չի փորձի միայն ամենաալարկոտ մարդը: Այնպես որ, փորձեք պահպանել հանգստությունը և սառը դատողությունը, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իր հետաքրքրությունների շրջանակում օգտվի ձեր բարությունից ու դյուրահավատությունից: Հարթ չեն ընթանա հարաբերությունները ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար անհասկանալի, երբեմն նույնիսկ տհաճ են ձեր համարձակ մտքերը:

Կույս: 

Վառ, հագեցած և, հիմնականում, հաճելի օր է: Կույսերն այսօր հնարավորություն ունեն հասնելու իրենց վաղուցվա նպատակներին, ինչպես նաև շահել այն մարդկանց համակրանքը, ովքեր երկար ժամանակ հետաքրքրություն են առաջացրել իրենց մեջ: Ողջունելի են ինքնատիպ և նույնիսկ էքսրավագանտ պահվածքը, կարելի է, նույնիսկ անհրաժեշտ են իմիջի հետ կապված փորձարկումները:

Կշեռք: 

Ձեզ բարդ օր է սպասում: Կարող եք տուժել ինչ-որ մեկի մանրակրկիտ մշակված խարդավանքից, դառնալ փորձված խառնակչի զոհ: Ավելի շատ վստահեք ձեր առողջ դատողությանը, քան շրջապատի խորհուրդներին, այլապես կհայտնվեք թակարդում, որից դուրս գալը հեշտ չի լինի: Մարդը, ում միշտ վստահել եք, իրեն տարօրինակ է պահում: Մի փոքր ավելի ուշադիր եղեք և անմիջապես կհասկանաք, նրա արարքների բուն պատճառները:

Կարիճ: 

Աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պարաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է:

Աղեղնավոր: 

Օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ, կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն:

Այծեղջյուր: 

Շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև` պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն:

Ջրհոս: 

Օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Ջրհոսները կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը:

Ձկներ: 

Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որնց վաղուց չեք հանդիպել: