Հայերից կրած պարտությունը նվաստացուցիչ էր․ Ռումինիայում գլխավոր մարզչի հրաժարականն են պահանջում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայերից կրած պարտությունը նվաստացուցիչ էր․ Ռումինիայում գլխավոր մարզչի հրաժարականն են պահանջում



Hraparak.am-ը գրում է․

Հայաստանի ազագային հավաքականից կրած հայտնի պարտությունից հետո, Ռումինիայում սկսել են պահանջել գլխավոր մարզիչ Միրել Ռադոյիի հրաժարականը։ Եթե երեկ միայն դժգոհությունը երկրպագուների շրջանում էր ու հիմնականում համացանցում, այսօր արդեն գլխավոր մարզչի բացթողումների ու վատ աշխատանքի մասին սկսել են խոսել նաև պաշտոնատար անձինք։ Մասնավորապես, Ռումինիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գլխավոր քարտուղար Ջասթին Ստեֆանը կոշտ քննադատության է արժանացրել գլխավոր մարզչին ու ընդգծել, որ ֆեդերացիայում մեծ փոփոխություններն այս պարտությունից հետո ուղղակի անխուսափելի են ։

«Հայերին պարտվելուց հետո Աշխարհի առաջնությունում հայտնվելու միայն տեսական հնարավորություններ մնացին։ Հայաստանից կրած պարտությունն իհարկե նվաստացնող էր»,- ասել է Ջասթին Ստեֆանը։

Ռումինական մարզական պարբերականներն էլ պնդում են՝ Ռադոյիի հեռացման հարցը ժամերի խնդիր է։


Նյութի աղբյուրը այստեղ ։