Բանտապահը առավոտյան ժամը 5-ին թակեց խուցիս դուռը. Մարալը նոր մանրամասներ է պատմել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բանտապահը առավոտյան ժամը 5-ին թակեց խուցիս դուռը. Մարալը նոր մանրամասներ է պատմել




Մարտի 10-ին, երկու զավակների մայր, 49-ամյա լիբանանահայ Մարալ Նաջարյանը ազատ արձակվեց Բաքվի բանտից, ուր ապօրինի կերպով պահվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից չորս ամիս։

2020թ․ ամռանը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երազելով հայրենիքում խաղաղ կյանք վերսկսելու մասին՝ օգոստոսի 24-ին Մարալ Նաջարյանը քրոջ՝ Անիի հետ տեղափոխվում է նախ Հայաստան, այնուհետև սեպտեմբերի կեսերին՝ Արցախ, Սփյուռքի հայության՝ Արցախում վերաբնակեցման ծրագրի ներքո: Հազիվ էին քույրերը տեղավորվել Բերձորի հյուրանոցում պատերազմից ընդամենը մեկ օր առաջ, երբ Բերձորը նույնպես թշնամու կողմից սկսեց ռմբակոծվել։ Նաջարյան քույրերը ստիպված էին իրենց ճամպրուկները թողնել ու կրկին տեղահանվել ու Երևանում ապաստան գտնել: Նոյեմբերի հրադադարից հետո քույրերը որոշում են, որ Մարալը Վիգեն Էուլճեքճյանի մեքենայով կմեկնի Արցախ՝ իրենց համեստ ունեցվածքն հետ բերելու: Քանզի Վիգենի ճամպրուկները Շուշիի հյուրանոցում էին մնացել, նոյեմբերի 10-ին նա Մարալի հետ Բերձորից ճանապարհվեց դեպի Շուշի։ Ամրոց-քաղաք չհասած՝ երկու ադրբեջանցի զինվոր կանգնեցրեցին նրանց մեքենան և տասնյակ այլ հայերի հետ նրանց էլ գերեվարեցին։ Սա էր ընդամենը հայտնի այս աղետալի դեպքի մասին լայն հասարակությանը։