Women’s club-ը եթեր է վերադառնում. Սիրուն Մինասը հիմնական կազմում չէ․ պրոդյուսերը՝ փոփոխությունների մասին․ Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Women’s club-ը եթեր է վերադառնում. Սիրուն Մինասը հիմնական կազմում չէ․ պրոդյուսերը՝ փոփոխությունների մասին․ Tert.am Life



Tert.am Life-ը գրում է․

Women’s club նախագիծը 6 ամսվա դադարից հետո ապրիլի 1-ին եթեր է վերադառնում: Սա նախագծի երկրորդ դադարն էր, առաջին դադարը պայմանավորված էր համավարակով:

Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը պատմել է եթեր վերադառնալու, անձնակազմի փոփոխության մասին:

Վլադիմիրը նկատեց, որ դադարի պատճառը պատերազմը, ռազմական դրությունն էր: «Այդ ամենը հումորային նախագծի հետ համատեղել չէինք կարող: Վերադարձի ուշ կամ շուտ լինելու հետ կապված կասեմ, որ նորմալ շրջանում ենք վերադառնում, ոչ ուշ է, ոչ էլ շուտ: Նախագծի անոնսը տեղադրելուց հետո հեռուստադիտողների արձագանքների հետ կապված մտավախություն, կարելի է ասել, չկա: Որքան շուտ եթեր վերադառնայինք, այնքան մտավախությունը շատ կլիներ: Եթերում դադարի մեջ ենք եղել, բայց կոլեկտիվում իրարից անտեղյակ չենք եղել, միշտ միասին ենք եղել, ինտեգրվելու, անսովոր իրավիճակում հայտնվելու խնդիր չկա»,- ասաց նա:




Դադարից հետո վարկանշի վերաբերյալ պրոդյուսերը մտավախություն չունի։

Վլադիմիրի խոսքով՝ վերադառնում են նույն ձևաչափով, ունեն հանդիսատես, ինչպես մինչև համավարակի սահմանափակումները: «Հուսով եմ՝ կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ չեն լինի: Առաջին հաղորդումը ապրիլմեկյան թեմայով է, կարծում եմ՝ օրը ռեստարտի համար շատ լավն է: Միայն աղջիկների կազմում փոփոխություն կա. Սիրուն Մինասը հիմնական կազմում չկա, բայց ժամանակ առ ժամանակ հնարավոր է՝ մասնակցի նկարահանումներին»,- նշեց նա:



Պրոդյուսերը պատմեց, որ նոր նախագծի մտքեր էլ կան, բայց հիմա շեշտը դրել են Women’s Club նախագծի վրա: ի մի բերել նախագծերը, առաջին հերթին զբաղվում ենք Women’s club-ի աշխատանքներով»: