Ժիրայր Շաղոյան. Այսպիսի աջակցութան ներքո ուղղակի չեմ կարող վատ հանդես գալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ժիրայր Շաղոյան. Այսպիսի աջակցութան ներքո ուղղակի չեմ կարող վատ հանդես գալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի հանդես եկող ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը 21-րդ դարում ծնված ու Հայաստանի ազգային հավաքականում խաղացած առաջին ֆուտբոլիստն է: 

ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Ռումինիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից (3:2) հետո Շաղոյանը խոսել է իր տպավորությունների մասին: «Չգիտեի, որ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն եմ, ով դուրս է եկել խաղադաշտ հավաքականի կազմում։ Երբ իմացա այդ մասին, շատ ոգևորվեցի և դա պարտավորեցնող էր, որ օգնեմ իմ թիմին՝ ամենաբարձր որակներով ու աշխատասիրությամբ»։