Լրահոս

Գոհար Հովհաննիսյանը իր «Արշալույս» խորագրով համերգի, սպասելիք նորությունների և անձնական կյանքի մասին



Երգչուհի Գոհար Հովհաննիսյանն ապրիլի 7-ին Ազգային օպերային թատրոնում հանդես կգա համերգով՝ «Արշալույս» խորագրով: 

EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում Գոհար Հովհաննիսյանը ասաց, որ համերգը նվիրվում է  հերոսածին մայրերին:

Խոսելով համերգի մասին Գոհարը ասաց.
«Համերգով հանդես գալ միշտ եմ ցանկացել: Այժմ հասունացել է պահը, որ ներկայացնեմ այսքան տարիների աշխատանքը: Ճիշտ է հիմա դժվար է՝ պետք է մեծ ուժ ունենանք: Խորհրդակցեցի Դավիթ Ամալյանի հետ նա շատ ոգևորեց: Իսկ թե ինչու «Արշալույս» խորագրով, դա հին օրերի երգ հայկական ֆիլմից է: Արշալույս եթե մեկ օր տեսնենք լավ կլինի պետք է լինենք լավատես և սպասենք ուրախ և խաղաղ արշալույսների»:

Համերգում սպասվում է անակնկալ: Գոհարը դուետ կատարումով հանդես կգա Դավիթ Ամալյանի հետ: Համերգին ներկա են լինելու հերոսածին մայրերը:

Խոսելով արցախյան 44-օրյա պատերազմի մասին Գոհարը ասաց. 
«Մենք մինչ արցախյան 44-օրյա պատերազմը լսել էինք պատերազմի մասին մեր տատերից: Այս պատերազմը մեր կյանքից տարավ մի քանի տարիներ, որքան ապրենք չենք կարող մոռանալ: Կորցրեցինք մեր ուժը, բայց հիասթափվել պետք չէ: Հազար ափսոս այն հերոս տղաներին, ովքեր զոհվեցին: Մենք պետք է չմոռանանք, որ հայ զինվորը ամենաուժեղն է և անպարտելի»: 


Ստեղծագործական դադարի մասին խոսելիս Գոհարը ասաց, որ պատճառները տարբեր են: Նախ 2020-ի սկզբին Covid-19 էր, դրանից հետո արցախյան 44-օրյա պատերազմը և դա է պատճառը, որ երգչուհին նոր տեսահոլովակներ չի ներկայացրել, բայց երգչուհին իր լսարանին երկար սպասեցնել չի տա: Գոհարը ասաց, որ սիրում է աշխատանքը պլանավորել, բայց հիմա դադար է, փորձում է ապրել օրով, սակայն  գործնական առաջարկներ դրսից Գոհարը շատ է ստանում, բայց այստեղ ևս Covid-19-ը խանգարում է ազատ համերգային շրջագայություններով հանդես գալուն:

Անձնական կյանքի մասին Գոհարը շատ չխոսեց, միայն ասաց. այն ինչին նա այսօր հասել է իր ամուսնու օգնությամբ է: Երկու երեխաների մայրը խոստովանում է, եթե իր կողքին չլիներ խելացի և հասկացող կողակից, ապա ամեն ինչ շատ դժվար կլիներ:


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Գոհար Հովհաննիսյանի անձնական արխիվից