«Դեբիլներ, հերիքա».Մարջան Ավետիսյանը վիրավորում է Starnews.am-ի լրագրողին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Դեբիլներ, հերիքա».Մարջան Ավետիսյանը վիրավորում է Starnews.am-ի լրագրողին



Starnews.am-ը գրում է.

Օրերս Starnews.am-ը տեղեկացրել էր, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանը հղի է: Նման եզրահանգման էինք եկել՝ դատելով Մարջանի վերջին լուսանկարներից, որտեղ դերասանուհին կլորացած փորիկով էր:

Տեղեկությունը հայտնելուց բացի՝ ընդգծել էինք, որ դերասանուհին երբեք շոու սարքել չի սիրում, իր անձնական կյանքը տեղի-անտեղի չի ցուցադրում, ըստ այդմ՝ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս և չի մեկնաբանում իր կարգավիճակը:

Պետք է փաստենք, որ Մարջանը ոչ թե պատրաստվում է մայրության, այլ մի փոքր գիրացել է, ինչն էլ քննարկումների առիթ է դարձել, սակայն իրեն հատուկ զուսպ ձևով հերքելու փոխարեն՝ դերասանուհին նախընտրել է վիրավորել Starnews.am-ի լրագրողին՝ գրելով.

«Դեբիլներ հերիքաաաաա... Հղի չեմ, ինչպես կասեր 3-րդ նախագահը՝ «ամեն ինչ ասել են տալիս»:



Որպես վերջաբան միայն կարող ենք ասել՝ Մարջան, հղիությունը յուրաքանչյուր կնոջ ամենանվիրական երազանքն է ու Աստծո ընծան, թերևս, կանացի չէ Ձեզ այդ հաճելի տեղեկատվության համար շնորհավորող մեր լրագրողին անպատվելը: Աստված տա՝ հնարավորինս շուտ հղիանաք ու հույս ունենք այդ ժամանակ ավելի կանացի կլինեք ու Ձեզ կանացի կպահեք:


Նյութի աղբյուրը այստեղ :