Մահացել է հայտնի մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է հայտնի մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը



Մահացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը»,-գրել է Մուրադյանն ու իր ցավակցությունը հայտնել հանգուցյալի ընտանիքի անդամներին և հարազատներին...



Գերոգի Կիմի Պողոսյանը ծնվել էր 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության և անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։