Մեգան Մարքլի սկանդալային հարցազրույցը նվազեցրել է թագավորական հուշանվերների գները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեգան Մարքլի սկանդալային հարցազրույցը նվազեցրել է թագավորական հուշանվերների գները




Ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի աղմկահարույց եւ սկանդալային հարցազրույցի հրապարակումից հետո «թագավորական» հուշանվերների գներն անկում են ապրել։

Ինչպես հայտնում է Mirror պարբերականը հարսանեկան հագուստով Հարիի եւ Մարքլի ճենապակյա արձանիկների արժեքը 195 ֆունտից նվազել է մինչեւ 146 ու կես: Այսպիսով, անկումը կազմել է սկզբնական գնի մոտ 25 տոկոսը։



Միեւնույն ժամանակ զույգի պլաստիկ արձանիկների գինը 18-ից դարձել է 12 ֆունտ։

Ինչպես հայտնում է հրատարակությունը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի աղբյուրներին, հուշանվերների գինը կարող էր ընկնել թագավորական ընտանիքի նկատմամբ կոլեկցիոներների ցուցաբերած հարգանքի պատճառով:



«Հնարավոր է, որ գինը նվազել է պահանջարկի անկման հետ մեկտեղ։ Այն կարող է պայմանավորված լինել Նորին Մեծության հանդեպ հուշանվերների սիրահարների կողմից ցուցաբերած լոյալությամբ՝ դուքսի եւ դքսուհու հետ կապված իրադրությունների պատճառով», - Mirror-ը մեջբերում է աղբյուրի խոսքը:

Հիշեցնենք, որ հարցազրույցի ընթացքում Մարքլը եւ արքայազն Հարին մի շարք հայտարարություններ են արել, որոնք հասարակության կողմից մեծ արձագանք են ստացել:


Աղբյուրը՝ RenTv
Լուսանկարը՝ GettyImages/Mirror