Մոդելը ցույց է տվել, թե ինչպիսին է կանանց մարմինն Ինստագրամում և իրական կյանքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոդելը ցույց է տվել, թե ինչպիսին է կանանց մարմինն Ինստագրամում և իրական կյանքում




Մոդել Ջորջի Քլարքը հոգնել է Ինստագրամի իդեալական լուսանկարներից և ցույց է տվել, թե ինչ տեսք ունի կանանց մարմինն իրականում:
Աղջիկը լուսանկարվել է կիսամերկ` տեսախցիկի առջև ներկայանալով երկու ռակուրսով: Եվ եթե առաջին կադրում նրա մարմինն անթերի տեսք ունի, ապա մեջքի կողմից լրիվ այլ տեսարան է: Ամեն ինչ կախված է ճիշտ դիրքավորումից և լուսավորությունից, գրում է Life.ru-ն:

Մոդելը կոչ է արել մյուս աղջիկներին ընդունել իրենց թերություններն ու սիրել դրանք: «Ինչո՞ւ չմոռանանք գեղեցկության պարտադրված չափանիշների մասին: Եկեք նորմալացնենք իրական մարդկային մարմինները», - գրել է Ջորջին: Իսկ մեկնաբանություններում օգտատերերը համաձայնվել են համարձակ աղջկա կարծիքի հետ: Մարդիկ շնորհակալություն են հայտնել նրան ազնվության համար՝ նշելով, որ այժմ այլևս չեն անհանգստանա ուրիշների իդեալական լուսանկարներից:


«Դուք ինձ հիշեցրիք, որ նորմալ է մարդ լինելը և ինքդ քեզ սիրելը: Շնորհակալություն»,- գրել է օգտատերերից մեկը: