Քլոե Քարդաշյանը նշանադրվե՞լ է․ աստղի նոր լուսանկարը երկրպագուների շրջանում ենթադրությունների տեղիք է տվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քլոե Քարդաշյանը նշանադրվե՞լ է․ աստղի նոր լուսանկարը երկրպագուների շրջանում ենթադրությունների տեղիք է տվել




Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը ևս մեկ անգամ ենթադրությունների առիթ է տվել՝ շքեղ մատանիով լուսանկար հրապարակելով, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
36-ամյա հեռուստաաստղը լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ցույց տալով ոճային մատնահարդարումը։ Լուսանկարում աստղի օդում պարզած ձեռքն է՝ մատնեմատին մեծ ադամանդով նշանադրության մատանի։ Լուսանկարի մեկնաբանություններում «Բոստոն Սելտիքս» խմբի բասկետբոլիստ, Քլոե Քարդաշյանի դստեր հայրիկ 30-ամյա Թրիստան Թոմփսոնը ադամանդների և զմայլված աչքերով էմոջիներ է դրել։ Լուսանկարը երկրպագուներին Քլոե Քարդաշյանի և Թրիստան Թոմփսոնի նշանադրության մասին ենթադրությունների տեղիք է տվել։




Նոր հրապարակման մեջ երևացող մատանին առաջին անգամ չէ, որ հայտնվում է Քլոե Քարդաշյանի լուսանկարներում։ Ավելի վաղ աստղը լուսանկարներ էր հրապարակել The Good American բրենդի գովազդային արշավից, որտեղ ևս մատանին մատին էր։


Keeping Up With the Kardashians իրապատում շոուի վերջին եթերաշրջանում զգալի շեշտ է դրվում զույգի հարաբերությունների վրա։

Ավելի վաղ զույգը բաժանվել էր Թրիստանի դավաճանության պատճառով, սակայն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների ընթացքում զույգը կենտրոնացել է իր հարաբերությունների և դստեր վրա, ինչի հետևանքով Քլոեի և Թրիստանի հարաբերությունները սկսել են դեպի լավը գնալ։