Լրահոս

«Շնորհակալ եմ բժիշկներիս ինձ ոտքի կանգնացելու համար»․ Արա Կազարյան




Պրոդյուսեր Արա Կազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել՝

«Հինգ տարի անցավ… Շնորհակալ եմ բժիշկներիս ինձ ոտքի կանգնացելու համար…»։

Նշենք, որ 2015-ի աշնանը, երբ Արա Կազարյանը Լոս Անջելեսից Երեւան մեկնելիս է եղել, օդանավակայանում ընկել է ու վնասել ոտքը։

«Աշնանը Լոս Անջելեսից Երեւան թռիչքից առաջ հենց օդանավակայանում ընկա ու լրջորեն վնասեցի ոտքս։ Ծնկիս հիմնական խաչաձև ջիլը կտրվել էր: Այն ժամանակ սարսափելի ցավերով թռա Երևան, քանի որ իմ հաղորդման նկարահանումների վերջին փուլը պետք է իրականացնեինք:

Անգամ Աերոֆլոտը չէր համաձայնվում այդ վիճակով ինձ ինքնաթիռ թողնել, եւ միայն ստորագրությունիցս հետո են թույլ տվել նստել ինքնաթիռ:

Ամիսներ հետո՝ այսօր բարդ վիրահատության ենթարկվեցի, որի ընթացքում ոտքիս ջիլը տրանսպլանտ արեցին»,- նշեց Արա Կազարյանը: