Լրահոս

«Իմ լույս Գոգա, քո շնորհիվ լույս աշխարհ եկած ու զոհված տղերքին լավ կնայես». Լուիզա Ղամբարյանի գրառումն ամուսնու հիշատակին




Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել ամուսնու՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանի մասին, ում մահվան լուրը հայտնի դարձավ երեկ:

«Իմ լույս Գոգա, քո շնորհիվ լույս աշխարհ եկած ու զոհված տղերքին լավ կնայես: Իմ բարի, հանգիստ ննջիր»,- գրել է նա:

Նշենք, որ Գեորգի Կիմիչը վարակված էր կորոնավիրուսով։ Երկար ժամանակ է՝ նա պայքարում էր կյանքի համար: