Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին




Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, այժմ՝ խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում տարավ չորրորդ հաղթանակը՝ հաղթելով ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին։

Հարությունյանը մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։

Նա դահլիճ մտավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո. «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք...»:

Նրան ուղեկցում էր հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» պարեց նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը:

Միհրան Հարությունյանի մենամարտը՝ դիտեք 49-րդ րոպեից: